Category Archives: Ձմեռային ճամբար 2024

Sirtaki

Sirtaki

Sirtaki (also called syrtaki) is arguably the most famous Greek dance to the non-Greeks. It owes its reputation to the movie “Zorba the Greek” (1964) with Anthony Quinn. The eminent Greek composer Mikis Theodorakis created this dance by alternating slow and fast steps of two famous Greek dances, Hasapiko and Hasaposerviko. Thus, Sirtaki was born and took its baby steps on the big screen! The rest is history… Today, it is one of the most famous and fun Greek folk dances, raising the spirits every time. To dance it, place your arms on your neighbors’ shoulders and form a line or a circle.

Ազգային զարդերի պատմությունը

Այսօր քչերը գիտեն, որ ամեն մի նախշ, պատկեր, զարդի տեսակ ավանդական մշակույթում գեղագիտական նշանակությունից բացի խորհրդապաշտական մի շարք կարևոր գործառույթներ է կատարել:
Զարդը իբրև ավանդական մշակույթի տարր արտահայտել է կրողի աշխարհայացքը, սոցիալ-ընտանեկան, սեռատարիքային կարգավիճակը, այս կամ այն իրադրությունը (առօրյա, տոն, ծես), ինչպես նաև մոգական նշանակություն է ունեցել: Ինչպես նշեցինք, ավանդական կենցաղում զարդն ունեցել է սոցիալ-ընտանեկան ցուցիչի դեր: Չամուսնացած աղջիկը իրավունք չուներ արծաթե, ոսկե գոտի, աջ ձեռքին ոսկյա մատանի կրել: Հայտնի է, որ խոր հնադարում զարդարվել են նաև տղամարդիկ, քանզի գեղագիտական դերից բացի, զարդերն ունեցել են պաշտպանական, հմայական խնդիրներ: Տղամարդու երբեմնի հարուստ զարդարանքից ` ուլունքաշար, գլխազարդեր, ճակատակալ, ապարանջաններ, բազպաններ, մատանիներ, գոտի, ավանդական կենցաղում կիրառվում էին միայն վերջին երկուսը: Ըստ որում, արծաթե գոտին դիտվում էր որպես տղամարդկության խորհրդանիշ, իսկ ոսկյան` ունևորության ցուցիչ:

Կանայք կրելով ոտքի և ձեռքի ապարանջաններ, օձակերպ մատանիներ, շերեփուկաձև, կիսալուսնաձև, եռանկյունաձև, նշաձև կախիկներով մանյակներ և ականջօղեր, նպատակ են ունեցել զերծ մնալ վնասաբեր ազդեցությունից, մյուս կողմից դառնալ ավելի հմայիչ և գեղեցիկ: Չարխափան, բեղմնավորության, արգասավորության նպատակով գործածվել են գորտի պատկերներով զարդեր` ճարմանդներ, ճակատազարդեր, գոտիներ, ականջօղեր: Գորտաձև զարդեր էին կրում հատկապես նորապսակները և հղիները, որովհետև դրանց նշաձև, շեղանկյուն նախշերը կնոջ պտղաբերության գաղափարն է խորհրդանշում: Բազմաթիվ մանր հատիկների կուտակումերը զուգորդվում են գորտի ձևերի հետ և մատնանշում բազմացման իմաստը:

Արթիկի շրջանի որոշ գյուղերում երիտասարդ աղջիկները, կանայք կրել են սև ուլունքներով ոտքի ապարանջաններ, ըստ որում, քայլելիս դրանք անպատճառ երևացել են, հավանաբար չար ուժերին հարվածելու դիտավորությամբ: Հարք գավառում, Վասպուրականում կանայք կրել են եռանկյունաձև կամ կիսալուսնաձև կախիկներով վզնոցներ: Եռանկյունին և կիսալուսինը հանդես են եկել որպես կանացի սկզբի խորհրդանիշներ: Գորտի պաշտամունքը տարածված է եղել Հայաստանում՝ պահպանվելով մինչև միջնադար և ավելի ուշ: Այն դիտվել է նաև որպես պտղաբերության խորհրդանիշ: Ըստ ազգագրագետ Վ. Բդոյանի, գորտի պաշտամունքը, կապված լինելով Նար աստվածուհու հետ, հետագայում վերագրվել է սիրո աստվածուհի Աստղիկին և պտղաբերության, մայրության դիցուհի Անահիտին: Զարդերի հատուկ խումբ են կազմում հմայիլները (աչքուլունք, հուռութք, բոժոժներ, խաչեր և այլն), որոնք կիրառվել են վնասաբեր ուժերի , չար աչքի դեմ, ինչպես նաև զանազան հիվանդություններ բուժելու նպատակով` նախապես դրանք ենթարկելով հմայական աղոթքներով և ուղեկցող ծիսական արարողությունների: