Լինում է չի լինում մի դդում է լինում։ Այդ դդումը սովորական չի լինում։ Այդ դդումը կախարդական է լինում, դդումը կարողանում է խուսել նաև իր մոտ կար մի բան կար որը ոչ ոքի մոտ չկար։ Դրանք մազերն էին, բայց սովորական չէին, այլ երկաթից էին։
Monthly Archives: May 2022
3 տարբեր խնդիրներ
Ֆելիքսը ուներ 10 խնձուր, իսկ Մարկը 10 անգամ ավելի ։ Քանի՞ խնձոր ունեն նրանք միասին։
Նարեկը ուներ 60 խնձուր, իսկ Էրիկը 40 անգամ ավելի։ Ֆելիքսը ուներ 10 խնձուր, իսկ Մարկը 10 անգամ ավելի ։ Քանի՞ խնձոր ունեն նրանք միասին։
Դավիթը ուներ 50 խնձուր, իսկ Հովհաաննեսը 20 անգամ ավելի ։ Ֆելիքսը ուներ 10 խնձուր, իսկ Մարկը 10 անգամ ավելի ։ Քանի՞ խնձոր ունեն նրանք միասին։
Համբարձման տոն
քրիստոնեական տոն։ Սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։
Համացանց
Համացանց, համակարգչային ցանցերի փոխկապակցված համաշխարհային համակարգ, որն օգտագործում է համացանցային արձանագրության (TCP/IP) հավաքակազմը, որպեսզի կապակցի համացանցին միացված սարքերը։ Այն ցանցերի ցանց է, որը բաղկացած է տեղական և համաշխարհային մակարդակի մասնավոր, հանրային, ակադեմիական, գործարար և կառավարական ցանցերից, որոնք միացված են էլեկտրական, անլար և օպտիկական ցանցային տեխնոլոգիաների լայն տիրույթներով։ Համացանցը սպասարկում է տեղեկատվական ռեսուրսների և ծառայությունների լայն տիրույթի, ինչպիսիք են համաշխարհային սարդոստայնի (World Wide Web) փոխկապակցված հիպերտեքստային փաստաթղթերը և հավելվածները, էլեկտրոնային փոստը, հեռախոսակապը և ֆայլերի կիսումը։
Համացանցը սկսել է ձևավորվել 1960-ական թվականներից, երբ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից հանձնարարված էր հետազոտություններ կատարել համակարգչային ցանցի միջոցով հուսալի և անխափան կապ ստեղծելու նպատակով[1]։ 1990-ականների սկզբին ժամանակակից համացանցի սկիզբը դրվեց առևտրային ցանցերին ձեռնարկությունների միացումով[2], և հիմնարկային, անձնական ու բջջային համակարգիչների միացումը այդ ցանցին նպաստեց վերջինիս արագ աճին։ 2000-ականների վերջին համացանցային ծառայությունները և տեխնոլոգիաները ներառվել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։
Ավանդական հաղորդակցման կապի միջոցները, ներառյալ՝ հեռախոսակապը, ռադիոն, հեռուստատեսությունը, թղթային փոստը և թերթերը, վերափոխվում, վերանայում են իրենց ծառայությունները՝ ստեղծելով առցանց նոր ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը, համացանցային հեռախոսակապը, համացանցային հեռուստատեսությունը, առցանց երաժշտությունը, թվային թերթերը, վիդեո հոսքային կայքերը։ Թերթերը, գրքերը և այլ տպագիր հրատարակություններ, ադապտացվելով վեբ տեխնոլոգիաներին, վերափոխվում են բլոգների, վեբ հոսքերի և առցանց լրատվամիջոցների։ Համացանցն ակտիվացրեց և արագացրեց անձնական շփումների նոր ձևեր` ակնթարթային հաղորդագրությունների, համացանցային համաժողովների և սոցիալական ցանցերի միջոցով։ Առցանց խանութների թիվը սրընթաց աճեց, ինչպես մանրածախ առևտրի, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատերերի համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդլայնել ընկերությունների ֆիզիկական ներկայությունը, որպեսզի ավելի մեծ շուկա սպասարկեն կամ նույնիսկ ամբողջությամբ ապրանքներ վաճառեն և ծառայություններ մատուցեն համացանցում։ Բիզնեսը բիզնեսին (Business-to-business) և ֆինանսական ծառայությունները համացանցում ազդում են բոլոր բնագավառների մատակարարման շղթաների վրա։
Համացանցը տեխնոլոգիական իրականացման կամ հասանելիության և օգտագործման քաղաքականությունում չունի կենտրոնացված կառավարում, յուրաքանչյուր բաղադրիչ ցանց ստեղծում է իր սեփական քաղաքականությունը[3]։ Համացանցում միայն երկու սկզբունքային անվանումների տարածություններ՝ համացանցային արձանագրությունների հասցե (IP հասցե) տարածությունը և դոմենային անվանումների համակարգը (DNS) վերահսկվում են Համացանցային անունների և հասցեների բաշխիչ կազմակերպության կողմից (ICANN)։ Հիմնական արձանագրությունների և ստանդարտացման տեխնիկական սպասարկումն իրականացնում է Համացանցային ինժեներական խնդիրների խորհուրդ (IETF) ոչ առևտրային կազմակերպությունը, որը կազմված է ազատ կապակցված միջազգային մասնակիցներից, և որի հետ յուրաքանչյուրը կարող է համագործակցել տեխնիկական փորձաքննության միջոցով[4]։
Если бы у меня была волшебная палочка
Если бы у меня была волшебная палочка я бы сделал вечный бургер и машину, двухэтажный дом, вертолет, самолет, пляж и остров, телевизор, и кучу денег.
Իմ մեդիագիրքը
The Greedy Hippo
There was a greedy hippo. He ate everything in sight.
From cheese to peas, chips and cake, he always had a bite.
Now Hippo he was selfish. He ate everybody’s food.
He ate the cat’s, the dog’s, the cow’s. He was very, very rude.
One morning after breakfast, he jumped into the lake.
One big splash and he was stuck. That was a big mistake.
The hippo he sank deeper, then began to shout.
‘Help, please help, I’m sinking. Won’t someone pull me out?’ The dog heard the hippo, and came. – How can I heip you? You are too big. let’s caii the pig. – Yes piease help me . – Let’s caii the pig . We can’t puii you out. You are too dig. -Let’s caii the woif. The dog , pig , the woif puii the hippo out. – I am sorry, now you are my best friends.
ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ
I
Ժամանակով Կատուն ճոն[1] էր,
Շունն էլ գըլխին գըդակ[2] չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի[3],
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:
— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:
II
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,
Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:
— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:
III
Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․
IV
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:1886
Մանկական երկաթուղի
Մենք գնացել ենք Մանկական երկաթուղի ։ Մենք այնտեղ աղբ ենք հավաքել , ամենաշատը իմ մոտ էր , հետու մենք 6 տղաներով սկսեցինք աղբ հավաքել , մենք 15 տոպրակ աղբ ենք հավաքել ։ Մենք նստեցինք այնտեղ գնացք, բայց այդ գնացքը չէր աշխատում ։ Մենք հաց կերանք ու սկսեցինք խաղալ ։

