Monthly Archives: March 2024
«Ուսումնական գարուն» նախագիծ
Մեր տան մոտ կա մի պուրակ ։ Այն կոչվում է Թումանյանի պուրակ։ Այնտեղ կա բասկեդբոլի դաշտ ։ Ես ու իմ քույրիկը գնում ենք այնտեղ խաղալու ։ Այգին գտնվում է Թումոի հարևանությամբ ։ Այնտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի կամուրջ ։ Այդ այգում կարելի է զբոսնել շան հետ և խաղալ ։ Պուրակում շատ ցայտաղպյուրներ կան ։ Այդ այգուց մի քիչ ներքև կա մի ձոր ։ Այնտեղ պարկերի վրա մարդիկ նսում են և խմում սուրճ ։ Բասկեդբոլի դաշտը հիմնականում զբաղված է լինում , այդ պատճառով մենք ուշ ժամերի ենք գնում , որ կարենանք խաղանք ։ Այդ բասկեդբոլի դաշտը իսկական դաշտի նման է , բայց 6 հատ օղակ կա նետելու համար ։ Մենք շատ ենք սիրում այնտեղ քայլել ։
Քամու բնութագրիչները: Քամու ուժի օգտագործումը
Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քամու ուղղությունը, արագո ւթյունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանակություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան միջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հարավային քամի:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շարժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանակին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
Քամու ուժի օգտագործումը: Հազարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպատակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
Քամու ուժի օգտագործման առաջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազարամյակներ շարունակ օվկիանոսում փոխադրել է բեռներ ու մարդկանց:
Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատրաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:
Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հողմաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը համաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:
Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:
Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
- Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
- Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
- Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
- Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
Մաթեմատիկա
Մայրենի
Which is more foolish?
Farmer Jones wanted to buy some things at a store. The storekeeper had a lot of bicycles in the store and he wanted to sell one to the farmer. “Look here, farmer Jones,” he said. “I can sell you a very good bicycle and you can ride around your farm on it every day.”
“Oh, no,” said the farmer. “I don’t want a bicycle. I think a cow is more useful and the price is just the same.”
“But just think,” said the storekeeper, “you can’t ride round the town on a cow. That’s foolish”
“Oh, I don’t know which is more foolish,” answered the farmer with a smile, “to ride on a cow or to milk a bicycle.”
Կարդա տեքստը, դուրս գրիր անծանոթ բառերը և կատարիր առաջադրանքերը։
Դուրս գրիր գոյականները և բայերը:
Հիշիր՝
Ապառնի ժամանակ- Future Tense
Ապառնի ժամանակը ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն: Այս ժամանակաձևը կազմվում է Shall և will օժանդակ բայերի օգնությամբ, օրինակ՝
I shall/ will play Ես կխաղամ We shall/ will play- մենք կխաղանք
You will sing – դու, դուք կերգես, կերգեք They will dance-նրանք կպարեն
He, she, it will run-նա կվազի
Հարցականի ժամանակ shall, will օժանդակ բայերը գալիս են առաջ, օրինակ՝
Shall/ will I play? Shall/will We play?
Will you sing? Will they dance?
Will he, she, it run?
Ժխտականի ժամանակ shall, will օժանդակ բայերին ավելանում է -not- մասնիկը, օրինակ՝
I shall/ will not/ shan’t/ won’t play Ես չեմ խաղա We shall/ will not/ shan’t/ won’t play- մենք չենք խաղա
You will not/ won’t sing – դու, դուք չես, չեք երգի, երգի They will not/ won’tdance-նրանք չեն պարի
He, she, it will not/ won’t run-նա չի վազի
Դասարանական աշխատանք
Գոյականի տեսակները
- շնչավոր և անշունչ գոյականներ
- անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
- հատուկ և հասարակ գոյականներ
- նյութական և վերացական գոյականներ
Գրի՛ր վարժությունները։
1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:
Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):
Ա-հասարակ
Բ-հատուկ
2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։
Անձ-Նաիրա, հայր, տղամարդ, տղա, վարչապետ։
Իր-Քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:
Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին։ Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է Պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:
4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:
Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:
Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ անձ ցույց տվող և իր ցույց տվող :
5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:
Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:
Երեխան (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:
Տղան (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:
Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:
… (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:
… (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:
Մաթեմատիկա
My Favorite place in Armenia:)
Tumanyan is my village, before my grandmother was the head of the village. He made the statue of Tumanyan. There is a big field where I play. There are many buildings and beautiful gardens. It’s very interesting and exciting there and it’s just my favorite place.
Թումանյանը իմ գյուղն է առաջ իմ տատիկը գյուղապետ էր։ Նա սարքել է Թումանյանի արձանը։ Այնտեղ կա մեծ դաշտ, որտեղ ես խաղում եմ։ Այնտեղ կան բազմաթիվ շենքեր և հավես այգիներ։ Այնտեղ շատ հետաքրքիր և


Մայրենի
«Մհերի դուռ» ֆիլմի դիտում (դիտի՛ր 12:15 րոպեից ․․․) Դիտի՛ր տեսանյութը, բլոգումդ գրի՛ր, թե ինչ իմացար Փոքր Մհերի, «Մհերի դուռ» կոչվող ժայռի մասին:- Անգի՛ր սովորիր «Փոքր Մհեր» նախագծից հետևյալ հատվածը՝
Տարին երեք անգամ
Մհերի քարի դուռը կըբացվի,
Մեկ անգամ՝ Զատկին
Մեկ անգամ՝ Վարդևորին
Մեկ անգամ էլ Համբարձման գիշեր։
Քար որ կբացվի,
Մհեր դուրս կէլնի,
Մեկ ժամ կէրթա,
Մեկ ժամ կդառնա։
Մեկ ժամին քառսուն օրվա ճամփա կէրթա,
Քառսուն օր վեր քարերուն կէրթա,
Ինչ հողի վրեն ընկնի, ձին կըխրտնի,
Էդ վախտ Մհեր ախ կըքաշի, կըդառնա։