Փարանձեմ սյունանց իշխան Անդուվքի դուստրներ է անցան տարիներ և ինք դառավ շատ գեխեցի և խելացի ուրիուրդ Փարանձեմ այնքան գեխեցիկեր որ նրա համբավ հասավ Արշակ թագաորին Արշակ ասեց որ իրան փուղանցե որ նա կամուսնանա իր հետ և կդարձնի իրան թագհուհի և իրանք ամուսնացան իրար հետ շուտով նրանք արու զավակ ունեցավ , և նրան անվանեցին պապ մինչ Արշակ երկլուրտը ու Փարանձևը սիրուվ կարավարում էին հայաստանը պարսկաստանի արքա Շապուհ զուրք ուղարկեց Հայաստանը նվաճելու համար այդ ժամանակ Հայաստանի սպարապետը Մուշեղ Մամիկունյան էր նա քաջ թախանդաոր զուրավարեր նա հարցակվեց Պարսկաստանի բանակի վրա և ջարդուշոր անելուվ պարսիկներին դուրս շպրտեց Հայաստանից տեսնելուվ որ ուժուվ չի կարուղ նվաճել հայաստանը Պարսկաստանի արքա Շապուխ որուշեց հախթել խափեության նա դեսպաներ ուխարկեց արշակի մուտ և հրավիրեց խաղախության պայմանագիր կնքելու համար բայց երբ Արշակը հասավ հայաստան Շապուհը հրամայեց գերեվարել և փագել իրան բանտում Արշակի
Category Archives: Uncategorized
Անհատական ուսումնական պլան
Տեխնոլոգիայի խմբեր-Կավ
Ֆիզկուլտուրայի խումբը, օրը- Ձյուդո, երկուշաբթի
Ընտրության խմբեր-թենիս
Լրացուցիչ պարապմունք դպրոցում-Ֆուտբոլ
Երկարօրյա-Ոչ
Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս-Չեմ հաճախում
Նախագծային աշխատանք/հղումը տեղադրել/-
Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի)- միակողմանի, 13
Արշավախմբային ճամփորդություն(բարձունք, Արատես, Արտանիշ․․․․)- չեմ գնացել
Թվային ֆունկցիա, տրման եղանակները
- Արդյո՞ք այս 𝑠=2𝑣 արտահայտությունը ֆունկցիա է:
այո
ոչ
- Ո՞րն է այս ֆունկցիայի կախյալ փոփոխականը:
𝑣
𝑠
արտահայտությունը ֆունկցիա չէ
- Հանդիսանում է արդյո՞ք ներքևի գծագիրը ֆունկցիայի գրաֆիկ:

Այո
- Ֆունկցիան տրված է աղյուսակով:
| 𝑥 | 3 | 5 | 11 |
| 𝑦 | 9 | 25 | 121 |
y=x2
Լրացրու դատարկ պատուհանները:
1. Եթե արգումենտի արժեքը 3-ն է, ապա ֆունկցիայի արժեքը հավասար է -ի:
ֆունկցիայի արժեքը հավասար է 9-ի:
2. եթե ֆունկցիայի արժեքը հավասար է 25-ի, ապա արգումենտը հավասար է -ի:
արգումենտը հավասար է 5 -ի:
- Տրված են երկու մեծություններ՝ 𝑡= արագությունը և 𝑢= ճանապարհը:
Ընտրիր ճիշտ պնդումը:
𝑢-ն ֆունկցիան է
𝑡-ն ֆունկցիան է
- Տրված է
ֆունկցիան:
Գտիր՝
𝑦 (3)= 3
𝑦 (−6)= -1
- Ո՞ր կետում որոշված չէ y=3x−75x+1 ֆունկցիան (կոտորակը մի կրճատիր):
5x+1=0
5x=-1
x=-1/5
a/b
b=0
y=-3*1/5-7 +1 0
-1+1=0
𝑥 = − - Որոշիր, թե ո՞ր կետերում որոշված չէ 𝑓(𝑥)=2−x9−x2ֆունկցիան:
Այս ֆունկցիան որոշված չէ հետևյալ կետերում.
𝑥=−2,𝑥=9
𝑥=−9,𝑥=9
𝑥=−3,𝑥=3
𝑥=−2,𝑥=2
𝑥=−9,𝑥=2

Դաս 5.3 Բնակչության տեղաբաշխումը։Միգրացիա
5.4 Աշխարհի բնակչության կազմը։ Սեռատարիքային կառուցվածքը։ Աշխատանքային ռեսուրսները
Դասի հղումը
Պատասխանել հարցերին
1.Ինչու՞ է երկրագունդն անհավասարաչափ բնակեցված։
Երկրագունդը անհավասարաչափ է բնակեցված, քանի որ պայմանները տարբեր վայրերում տարբեր են։
2. Բնակչության տեղաբաշխման ի՞նչ օրինաչափություններ կան աշխարհում։
Բնակչությունը հիմնականում ապրում է հարթավայրերում, լավ կլիմայով տարածքներում և քաղաքներում։
3.Ի՞նչ դեր են ունեցել միգրացիաները պատմական անցած ժամանակաշրջանում։
Միգրացիաները նպաստել են մարդկանց տեղաշարժին, մշակույթի ու տնտեսության զարգացմանը։
4.Ինչո՞վ է պայմանավորված տարբեր երկրներում տղամարդկանց և կանանց թվի հարաբերակցության տարբերությունը։
Տարբերությունը պայմանավորված է ծնելիությամբ, մահացությամբ, պատերազմներով ու բժշկությամբ։
5.Ըստ աշխատունակության’ բնակչության տարիքային ի՞նչ խմբեր են առանձնացնում։
Բաժանվում է՝ երեխաներ, աշխատունակներ, տարեցներ։


Ապրիլ ամսվա կենսաբանության ամփոփում
1․ Սողունների արտաքին կառուծվացքը և տարածվածություն։
Չոր, թեփուկավոր մաշկ, մարմինը՝ գլուխ, իրան, պոչ։ Ապրում են հիմնականում տաք վայրերում։
2․ Սողունների ներքին օրգանների կառուցվածք և գործառույթներ
Շնչում են թոքերով, ունեն եռախցիկ սիրտ (կոկորդիլոսը՝ 4), զարգացած մարսողական համակարգ։
3․ Ինչպես են բազմանուն սողունները ։
Ներքին բեղմնավորում, ձվադրում են։
4․ Երկկենցաղների արտաքին կառուցվածքը և նրանց տարածվածությունը ։ Խոնավ մաշկ, ապրում են ջրում և ցամաքում։
5․Երկկենցաղների ներքին օրգանների կառուցվածք և բազմացում ։
Շնչում են թոքերով ու մաշկով, արտաքին բեղմնավորում, զարգացում՝ կերպափոխությամբ։
6․Թռչունների արտաքին կառուցվածք և ներքին օրգանների կառոցվածք ։
Փետուրներ, թևեր, կտուց։ Ունեն թոքեր ու օդապարկեր, քառախցիկ սիրտ։
7․ Ապրիլ ամսվա բլոգային աշխատանքներ։
Սպիտակ փաթիլները, ինչպես խնձորենու ծաղկաթերթեր, դողալով ու երկյուղած իջնում են տանիքների վրա, մարդկանց գլխին, ուսերին, ձիերի մեջքին, ծառերի ճյուղերին ու հեռագրաթելերին, և գիշերային թիթեռների պես պտտվում վառված լապտերների շուրջը։
Կարծես մի անողորմ, մի հսկայական ձեռք երկնային բարձունքից մաղում-թափում է նրանց ցած, որ գան-թաղվեն փողոցների ցեխերի մեջ։
Եվ ահա վախվխելով իջնում են նրանք։ Ուրիշ մարդկանց թվում իջնում են նրանք և ծեր ամուրի Պողոսի ուսերին ու գլխին, որ վերարկուի օձիքն ականջներին քաշած պաշտոնատեղից դառնում է տուն։
Նա հենց նոր դուրս եկավ հագուստեղենի խանութից, ուր գործակատար է երկար տարիներ ի վեր, և հիմա շտապում է տուն ընթրելու։
Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։ Նա այն ամուրիներից չէ, որոնք սրճարանում մնում են մինչև գիշերվա 1-2-ը, սիրում են դերասանուհիներ, խոհարարուհիներ, պես-պես փողկապներ և մյատնի կանֆետ։ Ո՛չ… Պողոսն այդպիսի բան չգիտի, նա շատ համեստ է իր կենցաղավարության և ձգտումների մեջ, քնում է երեկոյան ժամը իննին, զարթնում է վեցին, երբ Թիֆլիսի գործարանների սուլիչը աշխատանքի է կոչում բանվորներին. խմում է թեյ, ճաշին ուտում է մի տեսակ կերակուր, իսկ երեկոյան ինչ կպատահի… Առաջ նա սիրում էր մորը, իսկ հիմա, նրա մահից հետո, իր վիշտն և ուրախությունը բաժանում է մոր թողած կատվի հետ… Այսպես է ծեր Պողոսը։ Բայց նա ունի և իր հոգսը — չլինի՜ թե մի հիմար բան պատահի և հանկարծ գործից հեռացնեն իրեն, կամ տանտերը սենյակի քրեհն ավելացնի… Պետք է զգո՜ւյշ լինել…
Չնայած ցուրտ է, բայց ծեր ամուրին տուն է դառնում ուրախ տրամադրությամբ։ Նրա մտքերը թափառում են իր փոքրիկ սենյակում, պտտվում հացի սեղանի շուրջը, նայում են պատից կախված մոր պատկերին, սեղանի ծայրին նստած կատվին և կանգ են առնում անկողնի վրա, ուր իր հետ միասին գիշերները ննջում է մոր թողած ժառանգությունը… Վանա կատուն։ Սակայն նրան ավելի զբաղեցնում է ընթրիքը… Այսօր ձկան գլուխ կա տանը…
Բայց ահա նա մոտենում է իր սենյակին, պատշգամում թափ է տալիս վրայի ձյունը, բանալիի երկու պտույտով բանում է դուռը և մտնում ներս։ Ներս մտնելով՝ սպասում է, որ կատուն մթան մեջ ահա կքսվի ոտներին և կմլավի, թե «սոված եմ»։ Այսպես է հասկանում ծեր ամուրին կատվի մլավոցը… Բայց կատուն այսօր, հայտնի չէ ինչո՛ւ, չի քսվում նրա ոտներին, ի՞նչ է պատահել… Ամուրին զարմանում է մի քիչ. ասենք այդպիսի դեպք հաճախ է պատահում. զարմանալու ոչինչ չկա… նա վառում է լամպը և նայում այս ու այն կողմ, կատուն դարձյալ չի երևում։
— Որտե՞ղ ես, է՛յ,— ասում է ամուրին և կանչում.— փիսի՛, փիսի՛, փիսի՛…
Կատուն դանդաղ դուրս է գալիս մահճակալի տակից և գլուխը կախ, անշարժ կանգնում տիրոջ առաջ։
— Քեֆդ էլի վատ է, հա՜,— խոսում է Պողոսը։— Ով գիտի սովա՞ծ ես… Ոչինչ, հիմի ուտելու բան կտամ քեզ…
Վերջին խոսքերն արտասանելով՝ նա գնում է դեպի հացի սեղանը. բայց դեռ սեղանին չհասած՝ կանգնում է մեխվածի պես։
— Դրա համար ես մռութդ կախել հա՜,— հանկարծ դառնում է կատվին բարկացած։— Ա՜խ, անպիտա՛ն. ախ, դու անամո՛թ…
Եվ նա զայրույթով ձեռքերը թափ է տալի կատվի վրա։
Չնայած ինքը Պողոսը ձկան պնակը ծածկել էր մի ուրիշ պնակով, բայց կատուն, այդ անպիտանը, այնուամենայնիվ կերել է ձուկը։
— Սա քանիերորդ անգամն է, որ այսպես ես անում, անամո՛թ… Կգայի, մենակ չէի ուտի, քեզ էլ կտայի… Իսկ դու, ագահ անասուն, վերցրել ու կերել ես առանց սպասելու,— ասում է ամուրին որդուն խրատող հոր եղանակով և հանկարծ գոչում բարկացած.— Անպիտա՛ն, անպիտա՛ն։
Կատուն երկյուղով շարժում է պոչը և գնում անկյունում նստում։ Նա զգում է, որ հանցավոր է, ուստի և գլուխը կախում է կրծքին։
— Չէ՜, ինչպես տեսնում եմ, դու արդեն չափը անցնում ես,— շարունակում է Պողոսը՝ ձեռքերը թափահարելով։— Անցյալ օրը բաժակն ես կոտրել, էն օրը սերն էիր կերել, էսօր էլ ձուկը… Սա ի՞նչ է… իսկ ինչ քո՛ւ բանն է, էն չես անում։ Գիշերները մկները հանգիստ չեն տալի, դու տերը չես ըլում և վերցնում ես ձուկն ուտում…
Կատուն պոչը սեղմում է ոտներին և գլուխն ավելի իջեցնում, ինչպես մեղապարտը դատախազի առաջ։
Ծեր ամուրին շարունակում է բարկացած անցուդարձ անել։ Նրան ավելի զայրացնում է կատվի համարձակությունը, որ ձուկը կերել է ամբողջապես և միայն ոսկրափշերն է թողել, գոնե մի կողմն ուտեր, էլի ոչինչ, բայց նա կերել է բոլորովին… Եվ Պողոսի բարկությունն աճում է ավելի։ Նա ձեռքը թափ է տալիս հանցավոր կատվի վրա և բացականչում.
— Դո՛ւրս, դո՛ւրս էստեղից, անպիտա՛ն…
Ու դուռն արագությամբ բանալով՝ նա կատվին անում է պատշգամբը և ինքը նստում-մտածում, թե ինչո՞վ ընթրի այս երեկո. ոչ հաց կա, ոչ պանիր. ճաշարան չարժե գնալ՝ հա՛մ թանկ է, հա՛մ անմաքուր… Ու մտածում է երկար։
Մինչ նա մտածում է այսպես, դուրսը կատուն քսվում է դռանը, թռչում լուսամուտի գոգը և չանգռում ապակիները։
— Սատկի՛ր, սատկի՛ր,— ասում է ամուրին։— Բաց չեմ անի, սատկի՛ր…
Ու այս ասելով՝ նա ավելի հաստատ է նստում տեղը, կամենալով ցույց տալ, կարծես, թե իր վճիռն անխախտ է։ Բայց կատուն նորից ոտները քսում է դռանը, թռչում է լուսամուտի գոգը և, ապակիները չանգռելով, մլավում։
Ինչպես երևում է, մրսում է։
— Սատկի՛ր,— ասում է ամուրին նորից,— ձուկը կուտե՞ս…
Սակայն կատուն այս անգամ սաստկացնում է մլավոցը, որ անշուշտ հասնում է հարևանների ականջը։ Նա իր չանգերով նորից բախում է դուռն ու լուսամուտը, և ծեր ամուրիին թվում է, թե կատուն իր մլավոցով ասում է.
«Ների՛ր, ների՛ր, էլ չեմ անի»։
— Քեզ չպետք է ներել, անպիտա՛ն,— ասում է ամուրին։– Դու ամենևին չես խրատվում… Ու այս ասելով՝ նայում է պատից կախված մոր պատկերին, որի հայացքը կարծես ասում է. «Ների՛ր, Պողոս, մեղք է, ների՛ր». հետո մտածում է, որ ձկան գլուխն ուտելով՝ ինքն առանձին բան չէր շահի, չուտելով էլ՝ ոչինչ չի կորցնում։
«Ենթադրենք թե սկի չկա,— մտածում է նա ինքն իրեն, և գտնում է, որ իր արածը այնքան էլ լավ բան չէ. կատվին թողել է դուրսը մլավելով, հարևանները կիմանան, այդ էլ մի ամոթ… Եվ մի փոքր տատանվելուց հետո, նա դնում է դեպի դուռն ու ասում.
— Հը՛մ, էլ էդպես բան կանե՞ս… Ցուրտը կերա՜ր։ Խրատվի՛ր հիմի…
Ու մի քանի րոպեից փակ դուռը բացվում է կրկին և կատուն մտնում է ներս։
Նա մռռոցով քսվում է ծեր ամուրիի կոշիկներին, վարտիքի տոտերին, կարծես շնորհակալություն է հայտնում։
— Այսպես, սիրելիս, այս քեզ խրատ,— մատը թափ է տալի ամուրին։— Մյուս անգամ չհամարձակվե՛ս… Իսկ եթե համարձակվեցիր՝ վա՜յ քեզ… Այն ժամանակ ի՛նչ կուզես արա, էլ դուռը բաց չեմ անի։ Հասկանո՞ւմ ես, որ ես ասում եմ բա՛ց չեմ անի, նշանակում է՝ բաց չեմ անի…
Սակայն կատուն, որ միշտ լսում է այս խոսքերը, ըմբռնում է միայն այն, որ ինքն ի՛նչ էլ ուտում է թաքուն, որքան էլ բարկանում է տերը ու դուրս անում իրեն, բայց և այնպես, ամեն անգամ էլ դուռը բացվում է իր առաջ։
Անցնում է մի ժամ. ծեր ամուրին լույսը հանգցնելով մտնում է անկողին, իսկ կատուն, մեջքը բարձրացնելով ու ձգելով, կծկվում է ու պառկում նրա ոտների վրա։ Փոքր անց՝ ցածրիկ սենյակը լցվում է քնի հանգիստ մշմշոցով…
Առաջադրանքներ:
1.Քննարկիր պատմվածքը:
2.Ինչու է վերնագրված «Բարեկամներ»: Համոզի՞չ է վերնագիրը;
3.Դո՛ւրս գրիր այն արտահայտությունները, որոնք քեզ կօգնեն նկարագրելու Պողոսին: Ծեր Պողոսն այսպես է. նա միշտ տանն է ընթրում և միշտ շուտ է տուն դառնում։
4.Բնութագրիր Պողոսին՝ ուշադրություն դարձնելով սովորույթներին, բնավորությանը:
5.Ինքդ փորձիր վերնագրել պատմվածքը:
Դուրս գրեք որոշիչները։ Գրեք՝ ինչ խոսքի մաս են։
Մի քիչ ներքև, տձև ժայռերի տակ Հյումբաթն է, բլրակի վրա՝ Միջին մահլան, արևկող երեսին՝ Գյունեյ թաղը։ Մութն ընկնելուց ինչքա՜ն մռայլ են թվում վերի ժայռերը, ինչպես հսկումի կանգնած առասպելական հրեշներ։ Հին քարանձավներից, ուր առաջ մարդն է ապրել, մթնով ելնում է գորշ գայլը, դունչը մոտակա գյուղի կողմը դարձնում և երկա՜ր ոռնում։
Անհիշելի ժամանակներից մարդիկ ապրում են Հյումբաթի ձորում։ Նույն քարանձավում այժմ էլ ապրում է մի սերունդ, որի հին պապերն այդ քարանձավում իրենց մերկությունը ծածկում էին գազանի մորթով, մարդիկ, որոնց բրածո բազուկների հաստ ոսկորները այժմ երանության ու նախանձի ժպիտ են հարուցում մանրացած սերնդի աչքերում։
3․ Նախադասությունները կետադրիր և ընդգծիր բացահատիչները։
Նրա մայրը Կարինեն հայտնի բժիշկ էր:
Թումանյանը մեծ գրողը մեծ ժողովրդականություն է վայելում:
Ես այս լեռների տիրակալս թույլ չեմ տա ձեզ ներխուժել իմ տարածք:
Քեզնից այս դպրոցում սովորողիցդ պահանջվում է կարգապահություն և պարտաճանաչություն:
Դավիթը մեր հարևանի որդին բանակից վերադարձավ։
Չալոն մեր հարևանի շունը յոթ ձագ է ունեցել։
4․ Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:
Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն:
Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ:
Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:
5․ Կետադրի՛ր և ընդգծիր բացահայտիչները։
Մենք ես ու Ցոլակը մտանք բակ:
Ընկերս գլխաբաց չթե հասարակ շապիկով տղան քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը այդ բարձրահասակ երեխան հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն իմ վաղեմի ծանոթի դուստրը:
Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մենք երեխաներս աչքը չէինք հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը Հարութը:
6․ Գտի՛ր հատկացուցիչները:
- Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
- Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
- Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
- Շուկայի դատարկ հրապարակում մարդիկ հայտնվեցին:
- Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
- Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
- Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:
7․ Գոյականներին ավելացրու հատկացուցիչներ:
- Զինվորները շատ արագ էին կատարում հրամանները:
- Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
- Պապը սիրով կարդում էր բանաստեղծությունները:
- Երեկոները շատ խաղաղ էին փողոցում:
- Պատկերասրահում ցուցադրված էին նկարները:
08.04.26
Նախադասությունների մեջ գտնել քերականական սխալները և ուղղել:
Գետինը ծածկվեց ձյունից-ձյունով :
Նրանք ապրում էին սարի գագաթում:
Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից-բժշկին, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ-ինձ հետ քայլում էր:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին-արարքները :
2․Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:
1 Լիճ մոտ` բարձրադիր ժայռ վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկ , և անթարթ հայացքով նայել կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն ուներ աշուն վերջին անգամ այգին մտնել , ցանկապատն ամրացնելու և հնձան դուռը փակելու , որպեսզի ձմեռ գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից արձակել զղջման հառաչանք` դողդոջուն ձեռք տխուր շարժում էր անում` կարծես ինքը հեռացնելով օրիորդ գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու ….. հատկապես Վերնատան …. Թումանյանն …. շուրջն է համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանք: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր …. գանձվող եկեղեցական տուրքերը, …. անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել …. իշխանությունը, հաստատել …. մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)
3․Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:
Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներք-ի ծայրին կենտ հաճարենու սաղար-ը մ-անում է. մու-ն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բար-րանում Զար-աքարի լանջը, բար-ունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մու- կանաչ է դա-նում, անլսելի ելև-ջ տալով մշուշ են դառնում, ան-անում սարի գլխին, ամպի տակ կ-կված վեր-ին ձ-նն էլ, թագի պես բոլորված ա-պն էլ: Ան-անում են միայն մի պահ, հաջոր-ին բոլորած է լինում նոր ա-պ և նստած նոր ձ-ն:
Կենսաբանություն
Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․
- Միջատների բազմացումը, թերի և լրիվ կերպարանափոխություն
- Միջատների դերը մարդու կյանքում և բնության մեջ։ էջ՝ 158-160
- Ամփոփում ենք մարտ ամիսվա աշխատանքները
- Բլոգների ստուգում գնահատում։
Նոր թեմա․
Ֆրանկական թագավորությունը
Արևմտյան կայսրության անկումից հետո Եվրոպայի տարբեր շրջաններում ձևավորվեցին նոր թագավորություններ՝ Վեստգոթական, Վանդալների, Ֆրանկական։ Դրանց շարքում իր տարածքով և նշանակությամբ աչքի էր ընկնում ֆրանկների պետությունը։ Քլոդվիգից հետո նրա արքայատոհմը սկսեց թուլանալ: Թագավորները պահպանում էին արքայական տիտղոսը, բայց իրական իշխանություն չունեին: Այդ պատճառով նրանց անվանում էին «ծույլ թագավորներ»: Երկիրը կառավարում էին արքայական կալվածքների կառավարիչները՝ մայորդոմները: 751 թ. մայորդոմ Պիպին Կարճահասակը հռչակվեց ֆրանկների թագավոր: Հեղաշրջումը կատարվեց Հռոմի պապի թույլտվությամբ: Վարձահատույց լինելուհամար Պիպինը արշավեց Իտալիա՝ լանգոբարդների դեմ: Նրանցից խլած հողերը նա նվիրեց պապին, որոնց վրա կազմավորվեց Հռոմի պապի աշխարհիկ պետությունը՝ Պապական մարզը: Պիպինի գահակալումով ֆրանկական պետությունում հաստատվեց Կարոլինգների արքայատոհմը: Այդ տոհմանունն առաջացել է Պիպինի հաջորդ Կարլոս Մեծի անունից: