Մայրենի

  1. Ընտրե՜լ Համո Սահյանի բանաստեղծություններից մի քանիսը և սովորե՜լ։

2, (Քրդական պոեմ)․ կարդա՜լ, պատմե՜լ և պատասխանե՜լ հարցերին։

Այնտեղ, Սև-ջրի չքնաղ եզերքներին էր, որ ապրում էր Հասոն։

Երկրի սիրուն և քաջ պատանին էր նա։ Ոչ մի մարդ նրան չէր կարող զինաթափ անել։ Ավազակը սիրտ չուներ նրա հոտի շուրջը ման գալ և ոչ իսկ գայլը ոչխարի կողքին քարշ գալ։ Հասոն որքան բարի էր դեպի լավը, այնքան էլ անգութ էր դեպի չարը։

Սիրուն էր Հասոն, նոր ծագող արևի պես չքնաղ։ Երկրի աղջիկների խելքը գնում էր նրան տեսնելիս։ Հապա նրա նվագե՞լը։ Նրա սրնգից հանած ձայները կարելի էր, որ հրեշտակները ունենային այնքան գրավիչ, այնքան սիրահույզ։ Ձայներ, որոնք հոսում էին մելամաղձիկ, քչքչում էին որպես հեզիկ վտակ, դայլայլում որպես սիրահար սոխակ։

Մարդ թե անասուն, այդ ձայնը լսելիս, ակամա մոտ էր զալիս, քարանում և աշխատում էր չկորցնել ո՛չ մի խազը, ո՛չ մի գեղզեղանքը։

Նստում էր Հասոն ժայռերի գլխին, աչքերը ուղղած լա՜յն հորիզոնին, Սև-ջուրը գալարապտույտ ոտքերի տակին, զղզղուն զեփյուռը խաղում ճակատին։

Եվ նա նվագում էր։

Պետք էր տեսնել, թե ինչպե՜ս ոչխարներն այն անմիտ՝ մոռացել էին ուտելը, մոտ էին գալիս։Հասոն քարերն էր դողացնում, Սև-ջրի ալիքները հուզում, բնությունն էր քարացնում, զեփյուռին ողբացնում, ամեն ինչ շարժում, հրեշտակների նախանձը գրգռում։

Այդպես էր Հասոն։

Էլ ինչպես ոչխարները չհնազանդեին նրա երգի ձայնին։

Ինքը չէր շարժվում, ոչխարներին նվագով կանչում էր մոտը։

Արածացնելու համար «Բերիկը», ջրելու համար «Խոզաթը» և հեզ անասուններին շուրջը ժողովելու համար՝ ածում էր «Ոչխարի կոչը»։

Ոչխարները լսելուն պես թողնում էին ամեն ինչ, անցնում ամեն բան, գալիս Հասոյի շուրջը հավաքվում։

Ապրում էր Հասոն այդպես երջանիկ, հեռու մարդկանցից, բնության գրկում, լեռների կրծքին։ Երջանիկ Էր նա որպես մի իշխան, սիրված իր հոտից, նվիրված իր երգերին։

Բայց մի օր Հասոն տեսավ աղայի միակ աղջկան։ Տեսավ ու սիրեց։

Սիրուն էր Զալխեն։ Կախարդիչ՝ աչքերը, սալվի էր բոյը, կամար՝ ունքերը, գողտրիկ՝ թշերը։

Զալխեն էլ տեսավ Հասոյին, Զալխեն էլ սիրեց Հասոյին։ Տխրեց խիստ Հասոն։ Կորցրեց աշխուժություն, կորցրեց զվարթություն։ Օրերով պտույտ էր գործում պալատի շուրջը, մինչև իսկ եթե ոչխարն այնտեղ ուտելու խոտ չգտներ։ Աչքը աշտարակին, նվագում էր տխրագին․ սիրտը սրնգի մեջ դնում ու արտասվում։

Զալխեն էլ տանջվում էր։ Թաքնված վարագույրի ետևում, աչքը Հասոյից չէր հեռացնում, ոչ էլ ականջը՝ նրա նվագից։ Ոչ ուտում էր և ոչ էլ խմում, տանջվում էր միայն։

Երկուսն էլ գիտեին, որ շատ հեռու են միմյանցից, որ աղայի աղջիկը հովվի կին չի լինիլ։

Բայց սերը աստուծո կրակն է, շատ զորեղ կրակ։ Նա կտրում, անցնում է ամեն հեռավորություն, թափանցում է ամեն խորություն։Սերը ոչ հեռավորություն է ճանաչում, ոչ էլ խտրություն։
Հեռատես էր աղան ու խիստ խորամանկ։ Շուտով նկատեց Հասոյի սերը։ Բարկացավ, կատաղեց, ուզեց սպանել հանդուգն հովվին․ բայց խոհեմ էր, չուզեց իր տան անունը կոտրել հավիտյան և մի հովվի արյունը մտնել ընդունայն։

Բայց ի՞նչ կասեին, եթե իմանային, որ մի չոբան նրա աղջկա ետևիցն է ընկել։ Պետք էր Հասոյին հեռացնել․ հեռացնել ինքնակամ, զոհ խորամանկության։ Պետք էր այնպես մի խաղ սարքել, որ Հասոն ինքը թողներ հեռանար և մեկ էլ այդ կողմերը չվերադառնար։

Մտածեց աղան երկար, մտածեց ու գտավ հնարք։

Մարդ ուղարկեց, կանչեց Հասոյին և ասաց նրան․

— Գիտեմ, Հասո,— ասաց չար աղան,— գիտեմ, որ սիրում ես դու իմ աղջկան։ Քաջ տղա ես ինքդ, լսել եմ, լավ էլ ածում ես սրինգ։ Աղջիկս քեզ կտամ, միայն կդնեմ մի պայման։

Լսել եմ, որ ոչխարները քեզ հնազանդում են և սրինգիդ ձայնից գրավված քեզ մոտ գալիս են։

Գետնից մինչև այդ բարձր աշտարակը տեսնո՞ւմ ես, նրան դնել կտամ փայտյա սանդուխքը․ դու կնստես այնտեղ, բարձրում, ոչխարները կժողովվեն ցածրում։ Ահա պայմանը։ Եթե դու բարձրից, սրինգդ հնչեցնելով, կարողացար ոչխարներին սանդուխքի վրայով քեզ մոտ վեր հանել, այն ժամանակ աղջիկս քեզ հալալ, առ ու վայելիր։

Ապա թե ոչ, խայտառակ եղիր, ինչ ունիս չունիս հավաքիր և քանի շուտ է, այս կողմերից հեռացիր։ Մի հովիվ աղայի փեսա չի լինիլ, այդ էլ խելքիցդ հանիր։

Հասոն ժպտեց, խոր գլուխ տվեց.

— Տեր ես, աղա,— ասաց.— ասածիդ համաձայն եմ։Եվ շինել տվեց աղան փայտյա սանդուխքը։ Իննսունևինն աստիճան ուներ նա։ Հասոյից ծածուկ կոտրեց նրա մեջտեղի մի աստիճանը, կոտրածը նույն կերպով դրեց իր տեղը այնպես, որ ոչինչ չէր երևում, բայց մի թույլ սեղմումն հերիք կլիներ փայտը ձգելու և մի աստիճանից դեպի մյուսը, մի գազաչափ տեղ բաց թողնելու։ Այսպիսով էլ ոչխարների անցնելը անհնար դարձնելու։[ էջ ]

Օ, չա՛ր էր աղան․ հպարտ էր, հպա՜րտ։

Այդ խայտառակությունը արեց չար աղան։ Հասոյին աշտարակի ծայրը հանեց, Զալխեին՝ պատշգամբի վրա, ասաց հովվին.

― Ահա Զալխեն, խրախուսվիր, հալալ է քեզ նա, թե ասածս արիր։

Զալխեն տեսավ Հասոյին, ժպտեց նրան, կարմրեց և նշան արավ։ Իմացավ հովիվը, որ Զալխեն էլ սիրում էր իրեն։ Սիրտն ուրախությունով լցվեց։ Առավ սրինգը, բերնին դրեց, քոլոզը ծռեց, նվագն սկսեց։

Թնդաց սար ու ձոր, շարժվեցին ծառեր, դողացին քարեր։ Հուզվեց չար աղան, խելահեղ՝ Զալխեն․ քիչ մնաց թռներ ու ցած գնար, ոչխարի պես ընկներ Հասոյի ոտքերը։

Շարժվեցին ոչխարները, մոտեցան սանդուխքին ու սկսեցին միմյանց ետևից բարձրանալ աշտարակն ի վեր։

— Լո՛, լո՛, լո՛, Սև-ջրի չոբան, սար ու ձոր մղկտացնող ջիվան, գագան մեղմացնող, քար ու ծառ հուզող չոբան։ Ինչո՞ւ հիմարի պես հավատացիր աղային, ինչո՞ւ բարձրացար ծայրն աշտարակի։ Ջուր դառնայիր մորդ փորում, Հասո։

Երանի չմտնեիր այս աշխարհը, որ լի է աղաներով։ Երանի չտեսնեիր արևի փայլը, որ քեզ այրեց, խորովեց, Սև-ջրի ալիքները, որ քեզ տրորեց, շամբի օրորվելը, որ քեզ կախարդեց։

Լո՛, լո՛, լո՛… Մի՞թե քուրդն այնքան անազնիվ եղավ, որ սերը ծաղրեց։ Մի՞թե նրա խիղճը կորավ, աստվածը մոռացավ։ Խեղճ Հասոյին ինչո՞ւ շեյթանի բաժին արավ, աշխարհը լաց ու սուգի մեջ դրավ… Լո՛, լո՛…
Հա՛ բարձրանամ էին ոչխարները, հրում միմյանց․ սրնգի ձայնիցը դյութված՝ մոռանում էին տակի անդունդը։ Աչքերը Հասոյին ուղղած՝ բարձրանում էին։ Աշխարհը զմայլած դիտում Էր։ Չար աղան քար էր կտրել, Զալխեն մինչև կես մեջքը կռացել, ձեռքերը Հասոյին պարզել՝ գոչում էր․

― Ես քոնն եմ, Հասո՛, քոնը հավիտյան։ Ես քեզ սիրում եմ․ այնքա՜ն եմ սիրում, որքան չէր սիրում Լեյլան Մեջլունին։ Ես քեզ սիրում եմ․ այնքա՜ն եմ սիրում, որքան չի սիրում թիթեռը ճրագին, սոխակը վարդին, աշխարհն արևին և բույսը հողին։

Դու ես իմ ճրագը, դու ես իմ վարդը, դու իմ արևն ու դու իմ հողը…

Լսում էր Հասոն, սիրտը խշխշում։ Ածում էր, ածում, նվագն ուժովցնում։――――――――――

Հասավ ների[1] այծը կոտրած աստիճանին, զգաց, որ մահը աչքի առաջն է, բայց դյութված էր, ոտքը դրեց փայտի վրա։

Շարժվեց փայտը, լսվեց մի մայուն և սիրուն ներին պտույտ գործելով օդի մեջ գնաց ջախջախվելու անդունդի քարերի վրա։

Մղկտաց Հասոն։— Հեյ վա՜խ, իմ սիրո՛ւն ների,— կանչեց սրտաբուխ, բայց աչքը երբ Զալխեին ընկավ, մոռցավ ներիին։ Սրինգը դրեց բերանին և սկսեց ածել։

Ոչխարները տեսան ներիի վիճակը, կանգ առան, մտածեցին ետ գնալ, բայց դյութված էին, առաջ գնացին։

Փորձեց առաջին ոչխարը, ետ-ետ քաշվեց, առջևի ոտքերը բարձրացրեց և ուզեց թռնել։ Մի մայուն արձակեց և գնաց այծի ետևից։

— Վա՜խ, վա՜խ, իմ անմե՛ղ ոչխար,— մղկտաց Հասոն։

Նայեց Զալխեին, մոռցավ ոչխարին, ուժ տվավ նվագին։

— Փորձեց երկրորդ ոչխարը․ մինչև իսկ թռավ, բայց կպավ աստիճանին, մի պտույտ գործեց, խղճուկ կերպով մայեց և գնաց դեպի խոր անդունդը։

— Թռե՚ք, անցե՛ք, իմ սիրուն ոչխարներ,― երգում էր Հասոն.― թռեք, իմ թավամազ գառնուկներ, եկե՛ք ձեր տիրոջ մոտ։Ոչխարները էլ չէին շարժվում, ետ-ետ էին գնում։

Կատաղեց Հասոն, բացվածքը չէր տեսնում։ Որքան սեր ուներ ու զգացմունք, ներշնչեց սրնգին, գեղգեղանքներով քարացրեց բնությանը… բայց ոչխարները ետ-ետ էին գնում։

Ամաչեց աղան իր գործից, կիսամեռ եղավ Զալխեն հուսահատությունից։

Փոխեց Հասոն եղանակը։

Այժմ ինքն էլ չգիտեր ինչ էր նվագածը։

Դադրել էր քամին, կանգնել էր ջուրը, լռել ամեն ինչ։

Ո՞վ չի լսել «Լար-դա-լուր»-ը, որին չի դիմանալ ոչ մի քար սիրտ։ Որին լսելով, կթրթռա սիրող սիրտը, կմարի։ Որին լսելով, կգժվի սիրող աղջիկը․ կգժվի և դեպի սիրածը կսլանա։

Սքանչելի էր նա, երգերի փառքն է նա։

Հրեշտակների մրմունջը, Հասոյի հոգին է նա։――――――――――――

Շարժվեցին ոչխարները, գլորվեցին շատերը։

Շարժվեց և Հասոն, կռացավ, տեսավ բացվածքը։

Հասկացավ ամեն ինչ, նայեց աղային։

Զգաց, որ Զալխեն կորած էր իր համար, ինքն էլ աշխարհի համար։

Շարժվեց Զալխեն էլ, նայեց աղային, նայեց Հասոյին։

Զգաց, որ Հասոն կորել էր իր համար, ինքն էլ աշխարհի համար։

Եվ լռեց ամեն ինչ…

«Լուր-դա-լուր»-ը դադարեց, նրա խաղի վերջին թրթռումը գնաց մեռնելու օդի մեջ…

Հետո… լսվեց մի ճիչ։

Ու երկու մարմիններ արագ պտույտ գործելով օդի մեջ, գնացին միասին ջախջախվելու անդունդի խորքում… և միմյանց գրկում։Հասոն ու Զալխեն էին դրանք…

Հարցեր և առաջադրանքներ։
1. Տեքստից դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Բնութագրել Հասոյի երաժշտությունը: 
3..Բնութագրիր Հասոյին:
4.Բնութագրիր Զալխեին։
5.Աղային մեղադրիր, արդարացրու, բնութագրիր։
6.Ու՞մ կամ Ի՞նչ ես համարում այս ողբերգության մեղավորը։ 
7.Ո՞րն է այս պատմության ամենահուզիչ հատվածը։
8.Ի՞նչ կլիներ, եթե ոչխարները հասնեին աշտարակի ծայրը։
9.Այլ վերնագիր տուր պատմվածքին։ 

Ավարայրի ճակատամարտ

451թ. մայիսի 26-Տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը (Վարդանանց հերոսամարտը):

ճակատամարտ քրիստոնյա հայերի և զրադաշտ պարսիկների միջև 451 թ-ի մայիսի 26-ին: Հայ ժողովուրդն ապստամբել էր պարսիկների դեմ , վերջիններիս հայերին կրոնափոխ անելու պահանջին ի պատասխան: Չնայած ճակատամարտում զոհվեց ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը, պարսիկները կրեցին ծանր կորուստներ և հետագայում ստիպված էին հրաժարվել հայերին կրոնափոխա անելու մտադրությունից: Հայ ժողովորդն այս ճակատամարտում տարավ բարոյական հաղթանակ:

Մայիսի 26-ի վաղ առավոտյան կողմերը մարտակարգ ընդունեցին: I փուլ – Արեգակը ծագելուն պես հայոց սպարապետը և կաթողիկոսը ոգևորիչ խոսքով դիմեցին իրենց բանակի

ն` հորդորելով հայ ռազմիկներին չերկնչել թշնամուց ու մինչև վերջ կատարել իրենց զինվորական պարտքը: Այնուհետև Հայկական բանակի նետաձիգները մոտեցան գետի հյուսիսային ափին և սկսեցին նետերի տարափ տեղալ թշնամու վրա: Սրան ի պատասխան Պարսից թագավորության բանակի նետաձիգները մոտեցան գետի հարավային ափին ու սկսեցին պատասխան նետաձգությունը: Աղեղնամարտը տևեց բավականին երկար: II փուլ – 10:00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի թևերը անցան գետը և հարձակվեցին հայկական բանակի թևերի վրա: Սկսված և բավականին երկար տևած համառ հանդիպակաց մարտը Հայկական բանակի աջում հաջողություն չբերեց կողմերից ոչ մեկին, սակայն դրա փոխարեն արդեն 12:00-ի մոտակայքում Հայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր: III փուլ – Զգալով պահի վճռական նշանակությունը՝ Հայկական պահեստազորի ու ձախ թևի մի մասից, ինչպես նաև ծայր ձախի առանձնացված հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսից թագավորության բանակի աջ թևի ձախ մասի և կենտրոնի աջ մասի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն: Ընդ որում միաժամանակ Հայկական բանակի կենտրոնը և թևերը ևս անցան գետը ու հզոր հարված հասցրին Պարսից թագավորության բանակին, դրանով իսկ առժամանակ կաշկանդելով վերջիններիս գործողությունները և որոշ ժամանակով ապահովելով սպարապետի ջոկատի գործողության ազատությունը: IV փուլ – Հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը՝ սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը ևս ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի: Դրանից հետո Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստի մատնեցին նաև անմահ կոչվածներին: V փուլ – Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցին սրընթաց մանևրներով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնին ու ձախին` նպատակ չունենալով նահանջել և ձգտելով հնարավորինս ծանր կորուստներ պատճառել հակառակորդին: VI փուլ – 15:00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջական հետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնում հսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները: VII փուլ – 18:00-ի մոտակայքում Հայկական բանակը ողջ ճակատով նահանջեց և ամուր դիքեր գրավեց գետի հյուսիսային ափին՝ երեք ժամվա ընթացքում ետ մղելով թշնամու բոլոր գրոհները ու հաջող հակագրոհներով շպրտելով վերջինիս ելման դիրքեր: 21:30-ի մոտակայքում մարտը վերջացավ: Գրեթե անմիջապես էլ հրավիրվեց ողջ մնացած նախարարների երեկոյան խորհրդակցություն, որում որոշվեց, որ Հայկական բանակը կատարել է իր մարտական առաջադրանքը, ծանր կորուստներ է պատճառել թշնամուն և ճակատամարտը շարունակելը այլևս իմաստ չունի. ժամանակն է ցրել ուժերը և սկսել պարտիզանական պայքար: VIII փուլ – 23:00-ի մոտակայքում Հայկական բանակը իրականացրեց հաջող նահանջ և հեռացավ մարտադաշտից, իսկ հսկայական կորուստներ կրած Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց որևէ կերպ խոչնդոտել դրան:

Աշխարհագրության

Ապրիլի 27_1

Դաս 5.5

Դասի հղումը

Դիտե’լ տեսանյութը

Պատասխանել հարցերին

1.Բացատրե’լ հիմնական և անցումային ռասաների առաջացումը: Հիմնական ռասաները ձևավորվել են տարբեր կլիմայական պայմաններում մարդկանց երկար ապրելու և հարմարվելու պատճառով։ Իսկ անցումային ռասաները առաջացել են տարբեր ռասաների ներկայացուցիչների խառնվելու հետևանքով։

2.Ներկայացնե’ հիմնական ռասաների մարդաբանական կարեւոր հատկանիշները: Հիմնական ռասաների մարդաբանական կարևոր հատկանիշներն են մաշկի գույնը, մազերի ձևը, աչքերի, քթի և շուրթերի կառուցվածքը։ Եվրոպեոիդ ռասային բնորոշ է բաց մաշկը, ուղիղ կամ ալիքաձև մազերը և նեղ քիթը։ Մոնղոլոիդ ռասային բնորոշ են դեղնավուն մաշկը, ուղիղ սև մազերը և նեղ աչքերը։ Նեգրոիդ ռասային բնորոշ են մուգ մաշկը, գանգուր մազերը, լայն քիթը և հաստ շուրթերը։

3.Ի՞նչ է <<ցեղը>>,<<ժողովուրդը>>,<<ազգը>>,<<լեզվախումբը>>,<<լեզվաընտանիքը>>:

Ցեղ – մարդկանց փոքր խումբ է, որոնք կապված են արյունակցական կապերով, ունեն ընդհանուր սովորություններ և հաճախ միասին են ապրում։

Ժողովուրդ – նույն տարածքում ապրող մարդկանց խումբ է, որոնք ունեն ընդհանուր պատմություն, մշակույթ և սովորաբար նույն լեզուն կամ մոտ լեզուներ։

Ազգ – մարդկանց կայացած մեծ խումբ է, որը ունի ընդհանուր լեզու, մշակույթ, պատմություն և պետություն կամ պետականության ձգտում։

Լեզվախումբ – այն լեզուների խումբն է, որոնք ունեն ընդհանուր ծագում և նման են իրար։

Լեզվաընտանիք – ավելի մեծ խումբ է, որը միավորում է մի քանի լեզվախմբեր՝ ընդհանուր հին ծագումով լեզուներ (օրինակ՝ հնդեվրոպական լեզվաընտանիք)։

4.Բնութագրե’լ հայ էթնոսի առաջացումը: Հայ էթնոսը ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում՝ տեղական հին ցեղերի (խուրրիներ, ուրարտացիներ և այլն) և եկվոր հնդեվրոպական ցեղերի խառնման ու միասին երկար ապրելու արդյունքում։ Ժամանակի ընթացքում նրանք դարձել են մեկ ժողովուրդ՝ հայեր՝ իրենց լեզվով և մշակույթով։

Աշխարհագրության

Դաս 5.3 Բնակչության տեղաբաշխումը։Միգրացիա

5.4 Աշխարհի բնակչության կազմը։ Սեռատարիքային կառուցվածքը։ Աշխատանքային ռեսուրսները

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Ինչու՞ է երկրագունդն անհավասարաչափ բնակեցված։ ՛, Երկրագունդը անհավասարաչափ է բնակեցված, որովհետև մարդիկ չեն կարող նույն ձևով ապրել բոլոր վայրերում։ Կան մի քանի հիմնական պատճառներ․

Բնական պայմաններ

Ջրի առկայություն

Ռելիեֆ

Տնտեսական զարգացում

Պատմական և քաղաքական պատճառներ

2. Բնակչության տեղաբաշխման ի՞նչ օրինաչափություններ կան աշխարհում։ աշխարհում բնակչության տեղաբաշխման մի քանի հիմնական օրինաչափություններ կան․

1. Խիտ բնակեցում՝ ծովերի և օվկիանոսների ափերին

2. Խիտ բնակեցում՝ գետերի հովիտներում

3. Խիտ բնակեցում՝ հարթավայրերում

4. Նոսր բնակեցում՝ ծայրահեղ պայմաններում

5. Բնակչության կենտրոնացում որոշ տարածաշրջաններում

6. Քաղաքների աճ

3.Ի՞նչ դեր են ունեցել միգրացիաները պատմական անցած ժամանակաշրջանում։ իգրացիաներըպատմության ընթացքում շատ մեծ դեր են ունեցել․ դրանք փոխել են թե՛ երկրների քարտեզը, թե՛ ժողովուրդների կյանքը։

Ժողովուրդների տարածում և խառնուրդ

Պետությունների ստեղծում և փոփոխություն

Մշակույթների և գիտելիքի տարածում

Տնտեսական զարգացում

Նոր տարածքների բնակեցում

4.Ինչո՞վ է պայմանավորված տարբեր երկրներում տղամարդկանց և կանանց թվի հարաբերակցության տարբերությունը։

տարբեր երկրներում տղամարդկանց և կանանց թվի հարաբերակցությունը տարբեր է մի քանի պատճառներով․

Ծնելիություն

Կյանքի տևողություն

Միգրացիա

Պատերազմներ և հակամարտություններ

Սոցիալական և մշակութային գործոններ

5.Ըստ աշխատունակության’ բնակչության տարիքային ի՞նչ խմբեր են առանձնացնում։ ըստ աշխատունակության բնակչությունը բաժանում են 3 տարիքային խմբերի․

Մինչաշխատունակ տարիք

Աշխատունակ տարիք

Հետաշխատունակ տարիք

Աշխարհագրության

Ապրիլ 06_10.04

Դաս 4.1 Աշխարհի քաղաքական բաժանումը,քաղաքական քարտեզ

դաս 4.2 Պետական տարածք պետական սահման

դաս 4.3 Պետությունների խմբավորում

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Սահմանել’ քաղաքական քարտեզ հասկացությունը: Քաղաքական քարտեզը աշխարհագրական քարտեզի տեսակ է, որը ցույց է տալիս երկրների, պետությունների և վարչատարածքային միավորների սահմանները, ինչպես նաև դրանց մայրաքաղաքները և խոշոր քաղաքները։

2.Ի՞նչ է պետական սահմանը: Պետական սահմանը այն գիծն է, որը բաժանում է մի պետության տարածքը մյուս պետությունների տարածքներից։

3.Ի՞նչ նշանակություն ունեն սահմանները երկրի համար: Սահմանները երկրի համար ունեն կարևոր նշանակություն, որովհետև դրանք որոշում են պետության տարածքը և ցույց են տալիս, թե որտեղ է գործում նրա իշխանությունը։ Դրանք ապահովում են երկրի անվտանգությունը, կարգավորում մարդկանց ու ապրանքների մուտքն ու ելքը, օգնում են պահպանել օրենքներն ու կարգը, ինչպես նաև նպաստում են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը և բնական ու տնտեսական ռեսուրսների պաշտպանությանը։

4.Ինչո՞վ են տարբերվում սահմանադրական և բացարձակ միապետությունները: Սահմանադրական և բացարձակ միապետությունները տարբերվում են նրանով, թե որքան իշխանություն ունի միապետը։

Սահմանադրական միապետությունում միապետի իշխանությունը սահմանափակված է օրենքներով և սահմանադրությամբ, իսկ իրական իշխանությունը հիմնականում պատկանում է խորհրդարանին և կառավարությանը։ Միապետը այստեղ ավելի շատ խորհրդանշական դեր ունի։

Քիմիյա

1]  Բնութագրեք  R տարրի ատոմը  ըստ  հետևյալ  սխեմայի.

ա)  քիմիական  տարրի  նշանը…

N

բ կարգաթիվը

7

գ)  ատոմի  բաղադրությունը (պրոտոնների, նեյտրոնների, էլեկտրոնների  թիվը)…

Պրոտոններ = 7
Էլեկտրոն = 7
Նեյտրոններ = 14 – 7 = 7


դ)  պարբերության  համարը ․․․

2-րդ պարբերություն

ե)  խմբի  համարը, ենթախումբը (գլխավո՞ր  է, թե՞ երկրորդական)

5-րդ խմբի գլխավոր ենթախումբ

զ)էլեկտրոնների  բաշխումն  ըստ էներգիական  մակարդակների, լրիվ լրացված :էներգիական մակարդակների  թիվը…

Էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների
2,5
1-ին մակարդակ – 2 էլեկտրոն
2-ին մակարդակ – 5 էլեկտրոն
Լրիվ լրացված մակարդակների թիվը = 1

Էո՞ր հատկություններն  են  ավելի  ուժեղ  արտահայտված` մետաղակա՞ն, թե՞ 

      ոչ մետաղական հատկությունները

զինչպիսի՞  պարզ  և  բարդ  նյութերի  օրինակներ  գիտեք, որոնց  բաղադրության  մեջ  առկա  է  այդ   տարրի  ատոմներ

Պարզ նյութ միայն կազմված ազոտի ատոմներից

N₂ ազոտ գազ

Բարդ նյութեր ազոտ պարունակող միացություններ

HNO₃ ազոտական թթու

2]   Հաշվեք տարրերի զանգվածային բաժինները (%) ամոնիակում HNO3-ում:

H = 1
N = 14
O = 16 × 3 = 48
Mr(HNO₃) = 1 + 14 + 48 = 63
ω(H) = 1 / 63 × 100% = 1.59%
ω(N) = 14 / 63 × 100% = 22.22%
ω(O) = 48 / 63 × 100% = 76.19%

Թվային ֆունկցիա, տրման եղանակները 

  1. Արդյո՞ք այս 𝑠=2𝑣 արտահայտությունը ֆունկցիա է: 

այո 

ոչ 

  1. Ո՞րն է այս ֆունկցիայի կախյալ փոփոխականը: 

𝑣 

𝑠 

արտահայտությունը ֆունկցիա չէ 

  1. Հանդիսանում է արդյո՞ք ներքևի գծագիրը ֆունկցիայի գրաֆիկ: 

Այո

  1. Ֆունկցիան տրված է աղյուսակով:  
𝑥 3 5 11 
𝑦 9 25 121 

y=x2
Լրացրու դատարկ պատուհանները: 

1. Եթե արգումենտի արժեքը 3-ն է, ապա ֆունկցիայի արժեքը հավասար է -ի: 
ֆունկցիայի արժեքը հավասար է 9-ի: 

2. եթե ֆունկցիայի արժեքը հավասար է 25-ի, ապա արգումենտը հավասար է -ի: 
արգումենտը հավասար է 5 -ի: 

  1. Տրված են երկու մեծություններ՝ 𝑡= արագությունը և 𝑢= ճանապարհը: 

Ընտրիր ճիշտ պնդումը: 
 

𝑢-ն ֆունկցիան է 

𝑡-ն ֆունկցիան է 

  1. Տրված է 

       ֆունկցիան: 

Գտիր՝ 

𝑦 (3)= 3

𝑦 (−6)= -1

  1. Ո՞ր կետում որոշված չէ y=3x−75x+1y=3x75x+1 ֆունկցիան (կոտորակը մի կրճատիր): 
    5x+1=0
    5x=-1
    x=-1/5
    a/b
    b=0
    y=-3*1/5-7 +1 0
    -1+1=0
    𝑥 = − 
  2. Որոշիր, թե ո՞ր կետերում որոշված չէ 𝑓(𝑥)=2−x9−x22x9x2ֆունկցիան: 

Այս ֆունկցիան որոշված չէ հետևյալ կետերում. 

𝑥=−2,𝑥=9 

𝑥=−9,𝑥=9 

𝑥=−3,𝑥=3 

𝑥=−2,𝑥=2 

𝑥=−9,𝑥=2 

English 

be — been
do — done
go — gone
see — seen
write — written
bite — bitten
speak — spoken
eat — eaten
drive — driven
fly — flown
swim — swum
win — won

1. We ‘ve never lived in a foreign country.
2. I have never seen a tarantula.
3. Have you ever driven a car?
4. Sorry, Jane isn’t here – she has gone to the cinema.
5. Jack has been to Japan, but he has never eaten sushi.

Have you ever seen a tiger?

No, I haven’t.

Have you ever eaten Chinese food

Yes, I have. It’s very tasty.

Have you ever been on TV?

No, I’ve never been on TV.

Have you ever spoken to a British person?

Yes, I have spoken to one once.

Have you ever won any money?

No, I haven’t won any money.

Have you ever been to London?

No, I haven’t, but I want to go.

travel – Have you ever traveled abroad?

Yes, I have traveled to Greece.

stay – Have you ever stayed in a 5-star hotel?

No, never.

play – Have you ever played golf?

No, I haven’t.

win – Have you ever won a competition?

Yes, I have won a chess competition.

eat – Have you ever eaten sushi?

Yes, I’ve eaten it many times.

fly – Have you ever flown in a helicopter?

No, I’ve never flown in one.

drive – Have you ever driven a truck?

No, I haven’t.

meet – Have you ever met a famous person?

Yes, I have met a famous singer.