Տարվա ամփոփում մայրենի

Մայրենի, 6-րդ դասարան

05.05.25, 6-րդ դասարան, մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

21.03.25

18.03.25

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

27.02.25

26.02.25

25.02.25

Մայրենի

14.02.25

Մայրենի

Մայրենի

06.12.25

05.12.25

19.12.24

18.12.24

17.12.24

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Իմ դպրոցի մասինը

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Ես կուզենայի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Տարախչյանի մասին

Երվանդական Հայաստանի կազմավորումը և Աքեմենյան Պարսկաստանը/6րդ․դաս․ապրիլի 21-30/

Վանի թագավորության անկման արդյունքում Ք. ա. VII դարի վերջին Հայկական լեռնաշխարհի տարածքում կրկին ի հայտ են գալիս մրցակից թագավորություններ։ Դրանցից առանձնանում
է Պարույր Սկայորդու իշխանությունը լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում։ Պատմահայր Մովսես Խորենացու հաղորդած տեղեկության համաձայն՝ Պարույրը Հայկ Նահապետի սերնդից
էր։ Նա միացել էր Ասորեստանի դեմ Մարաստանի (Մեդիայի) և Բաբելոնի թագավորների դաշինքին։ Ք. ա. 612 թ. դաշինքի երկրները գրավում և ավերում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մի քանի տարի անց արդեն կործանվում է Ասորեստանի կայսրությունը։ Գործուն մասնակցության համար Պարույր Սկայորդին Մարաստանի արքա Կիաքսարի կողմից թագադրվում և ճանաչվում է Հայաստանի թագավոր։ Պարույր արքան իր իշխանության տակ միավորել էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած տարածքները՝ նպատակ ունենալով իր
վերահսկողությունը հաստատել ամբողջ լեռնաշխարհի վրա։

Երվանդ I Սակավակյաց և Տիգրան Երվանդյան
Պարույր Սկայորդուն հաջորդած արքաներից Երվանդ Սակավակյացին է հաջողվում Հայկական լեռնաշխարհում հաստատել իր հսկողությունը։ Քանի որ սկզբնաղբյուրները սակավ են, միայն կարելի է ենթադրել , որ նա իր տիրապետությունը հաստատում է այն հողերի վրա, որոնք ժամանակին Վանի թագավորությունն էր վերահսկում։ Թագավորության սահմանները հյուսիսարևմուտքում հասնում են մինչև Սև ծովի ափեր, հարավ-արևելքում ՝ Մարաստան,
հարավում ՝ Հյուսիսային Միջագետք։ Արքայական նոր հարստությունը նրա անունով կոչվում է Երվանդական կամ Երվանդյան։ Կենտրոնն էր Տուշպա-Վան քաղաքը։ Այդպիսով ՝ Երվանդ I-ին հաջողվում է վերակազ­մավորել բանակը՝ ստեղծելով շուրջ
40-հազարանոց հետևակ և 8-հազարանոց հեծելազոր։ Սա չէր կարող չազդել Մարական տերության (Մեդիայի) հետ հարաբերությունների վրա։ Վերջինս փորձում է խստացնել իր
վերահսկողությունն ընդլայնվող Հայաստանի նկատմամբ։ Դա հաջողվում է մանավանդ այն ժամանակ, երբ Մարաստանը տիրում է Արաքսի հովտին և Միջագետքում գտնվող հաղորդակցական ուղիներին։ Դաշնակցային հարաբերությունները շուտով վերածվում են
Մարաստանից Հայաստանի կախվածության։ Սակայն մարական տիրապետության դեմ շուտով լայնածավալ ապստամբություն է կազմակերպվում Աքեմենյան ապագա թագավոր Կյուրոս Մեծի
կողմից։ Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի՝ Կյուրոսին այդ ջանքերում ակտիվորեն
աջակցում է նրա որսընկերը՝ հայոց թագաժառանգ Տիգրան Երվանդյանը։ Ք. ա.
550 թ. մարական տիրապետության տապալման արդյունքում ձևավորվում է
Աքեմենյան Պարսկաստանը՝ Կյուրոս Մեծի գլխավորությամբ։ Հայաստանը՝
իբրև դաշնակից երկիր, թեպետ առաջատար դիրք ուներ նորաստեղծ Աքեմենյան կայսրության մեջ, սակայն ներքին ինքնավարությունը պահպանում էր հարկ վճարելու և պատերազմի ժամանակ զորք տրամադրելու պայմանով։ Դա հայկական կողմին թույլ է տալիս պահպանել ձեռք բերված տարածքները:

Հակաաքեմենյան ապստամբությունը

Չնայած Կյուրոս Մեծի տված ներքին ինքնավարությանը՝ հայերը չէին հաշտվում ստեղծված իրավիճակի հետ և ձգտում էին անկախանալ արտաքին ուժերից։ Հարմար առիթ է ստեղծվում Ք. ա. 520-ական թթ., երբ ԱքեմենյանՊարսկաստանում ներքին երկպառակություններ են սկսվում։ Ի վերջո գահ է
բարձրանում Դարեհ I-ը (Ք. ա. 522-486), որի կառավարման առաջին իսկ տարում
ապստամբում են հպատակ մի շարք երկրներ։ Դրանց թվում էր և Հայաստանը։
Այս ապստամբությունների և դրանց ճնշման մասին մանրամասն պատմվում
է Բեհիսթունի ժայռի եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն)
արձանագրության մեջ։ Հայաստանում ապստամբությունը ճնշելու համար Դարեհ I-ի զորահրամանատարները ստիպված են լինում հինգ ճակատամարտ տալ։ Ինչպես պարզ է դառնում արձանագրությունից, Հայաստանը նվաճելու համար Դարեհը մեծ ճիգ է գործադրել։ Հակառակ արձանագրության մեջ Դարեհի պարծենկոտ հայտարարությունների՝ արշավանքները, ըստ էության, անհաջողությամբ են ավարտվել , դրա համար էլ երկարաձգվել են։ Միայն
հինգերորդ ճակատամարտից հետո է, որ հայերն ընդունել են Դարեհի գերիշխանությունը։

Հայաստանը Աքեմենյան տերության կազմում
Դարեհ արքան ապստամբությունները ճնշելուց հետո ձեռնամուխ է լինում կայսրության սահմանների ընդլայնմանը։ Արևելքում նրա տարածքները հասնում էին մինչև Ինդոս գետը, իսկ արևմուտքում ՝ Թրակիա՝ կազմելով աշխարհի ամենամեծ կայսրությունը։ Իր իշխանությունն այդ հսկայածավալ կայսրության մեջ ուժեղացնելու համար Դարեհն ամբողջությամբ վերանայում է
Կյուրոսի կողմից հաստատված կառավարման համակարգը։ Նա կայսրությունը բաժանում է 20 մարզերի, որոնք կոչվում էին սատրապություններ: Դրանք կառավարվում էին սատրապների կողմից, որոնք հավաքում էին հարկերը, ապահովում էին արդարադատությունն ու անվտանգությունը, զինվորներ էին հավաքում թագավորական բանակի համար։ Սատրապների կողմից մարզերի կառավարման քաղաքականությունը Դարեհի կայսրությունը միավորելու
ճանապարհներից մեկն էր։ Հայաստանը կազմում էր XIII սատրապությունը և
այդպիսին մնաց մինչև Աքեմենյան կայսրության կործանումը։ Հաջորդ կարևոր քայլն այս ուղղությամբ Արքայական ճանապարհի կառուցումն էր: Ճանապարհն ուներ ինչպես տնտեսական, այդպես և ռազմական նշանակություն։ Կարևոր էր, որ այդ ճանապարհի մի որոշ մաս (շուրջ 330 կմ) անցնում էր Հայաստանի հարավային սահմանով , ինչը նպաստում էր առևտրի
ծաղկմանը։ Այս և այլ մանրամասների մասին մենք իմանում ենք հույն զորավար և
պատմիչ Քսենոփոնից, որը Ք. ա. 401 թ. անցել է Հայաստանով։ Ըստ նրա՝ այդ
ժամանակ Հայաստանի սատրապը Երվանդն (Օրոնտեսն) էր, որն ամուսնացած
էր Աքեմենյան արքայադստեր հետ և սեփական պատկերով դրամներ էր
հատում։ Այդ ամենը վկայում է կայսրության մեջ Երվանդական արքայատոհմի
առանձնահատուկ դիրքի և հավակնությունների մասին։

Առաջադրանքներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Պարույր Սկայորդուն ճանաչվել հայոց արքա և հաստատվել
Հայաստանի գահին:
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ունեցան Երվանդ I Սակավակյացը և Տիգրան Երվանդյանը Հայաստանի
ինքնուրույնության պահպանման գործում:
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ մեթոդներ օգտագործեց Դարեհը իր կայսրության միասնականությունը պահելու համար։ Ինչպե՞ս էր ազդում նրա քաղաքականությունը Հայաստանի վրա։

>Հետաքրքիր է իմանալ ամենակարճ պատերազմը/ծանոթանալ/

Կայսրության հռոմեականացումը/6րդ․դաս․ապրիլի 7-18/


Հռոմեական կայսրությունը նորանվաճ տարածքներում ստեղծում էր նահանգներ՝ պրովինցիա։ Այնտեղ հաստատվում էին Իտալիայից եկած առևտրականներ, հողատերեր և վաշխառուներ, որոնք կազմում էին բնակչության արտոնյալ խավը։ Հռոմեացիները գիտակցում էին, որ միայն ռազմական հարկադրանքով հնարավոր չէ կայուն գերիշխանություն ապահովել հպատակեցված երկրներում։ Անհրաժեշտ էր տեղի բնակչությանը ներառել կայսրության քաղաքական, տնտեսական և հոգևոր–մշակութային համակարգում։ Այդ նպատակով իրականացվում էր հռոմեականացման քաղաքականություն։ Տեղական բնակչության մի մասին տրվում էր հռոմեական քաղաքացիություն։ Հռոմեացիները նպաստավոր պայմաններ էին ստեղծում տնտեսության զարգացման համար, հիմնում էին բարեկարգ ճանապարհներ։ Լայնորեն ներթափանցում էր հռոմեական մշակույթը՝ դպրոցների բացում, լատիներենի դասավանդում, քաղաքների հիմնում և այլն։

Ստրուկները
Հռոմեական պետությունում մեծ թիվ էին կազմում ստրուկները։ Հսկայական նվաճումների հետևանքով գերի վերցված կամ նվաճված երկրների բնակչության զգալի մասին հռոմեացիները ստրկացնում էին։ Հատկապես բարձր էին գնահատվում հույն ստրուկները, որոնք սովորաբար գրագետ էին։ Մեծահարուստ հռոմեացիները նրանց ձեռք էին բերում որպես իրենց երեխաների ուսուցիչներ և դաստիարակներ։ Ֆիզիկապես ուժեղ ստրուկներից պատրաստում էին գլադիատորներ։ Նրանք հատուկ կառուցված շենքերում՝ ամֆիթատրոններում, կռվում էին այլ գլադիատորների կամ կենդանիների դեմ։ Այդ արյունալի ներկայացումները հռոմեացիների հիմնական զվարճանքներից էին։

Արևմտյան Հռոմեական կայսրության թուլացումը և անկումը
Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք անցկացվեցին կառավարչական և ռազմական բարեփոխումներ: Դրանով հիմք դրվեց կառավարման նոր եղանակին՝
դոմինատին: Դրա էությունն այն էր, որ ստեղծվեց ռազմական միապետություն՝ մեկ անձի անսահմանափակ իշխանությամբ։ Կայսեր իշխանությունը աստվածացվում էր։ Բոլոր քաղաքացիները համարվում էին կայսեր, այլ ոչ պետության հպատակները։ 330 թ. կայսրության մայրաքաղաքը տեղափոխվեց արևելք։ Կոստանդիանոս I կայսրը Բյուզանդիոն բնակավայրի տեղում կառուցեց Նոր Հռոմը, որը նրա պատվին կոչվեց Կոստանդնուպոլիս։Արտաքին և ներքին խնդիրների պատճառով 395 թ.կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և
Արևմտյան։ Արևելյան կայսրությունը, որը հայտնի է նաև որպես Բյուզանդական կայսրություն, շարունակեց իր գոյությունը ավելի քան հազար տարի։ Արևմտահռոմեական կայսրությունը գերմանական և այլ ցեղերի հարձակումների հետևանքով թուլացավ: Կայսրության տարածքում հաստատված գերմանական ցեղերը, ստեղծեցին իրենց պետությունները։ 476 թ. բարբարոսների կողմից Հռոմի վերջին կայսրը գահընկեց արվեց։ Այսպես պատմության ասպարեզից դուրս եկավ Արևմտահռոմեական կայսրությունը։

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է նշանակում պրովինցիա։
Հռոմեական կայսրությունը նորանվաճ տարածքներում ստեղծում էր նահանգներ՝ պրովինցիա

2.Ովքե՞ր էին ստրուկները:
Հսկայական նվաճումների հետևանքով գերի վերցված կամ նվաճված երկրների բնակչության զգալի մասին հռոմեացիները ստրկացնում էին։

3.Ովքե՞ր էին գլադիատորները։
Ֆիզիկապես ուժեղ ստրուկներից պատրաստում էին գլադիատորներ։

4.Ո՞վ էր Դիոկղետիանոսը: Կառավարման մեջ ի՞նչ նորություն մտցրեց նա:
Հռոմի կայսր Դիոկղետիանոսի օրոք անցկացվեցին կառավարչական և ռազմական բարեփոխումներ: Դրանով հիմք դրվեց կառավարման նոր եղանակին՝
դոմինատին: Դրա էությունն այն էր, որ ստեղծվեց ռազմական միապետություն՝ մեկ անձի անսահմանափակ իշխանությամբ։

5.Ո՞ւմ օրոք և ե՞րբ փոխվեց կայսրության մայրաքաղաքը:
Կոստանդիանոս I կայսրը Բյուզանդիոն բնակավայրի տեղում կառուցեց Նոր Հռոմը, որը նրա պատվին կոչվեց Կոստանդնուպոլիս։

6.Ինչպե՞ս է այդ քաղաքը այսօր կոչվում։
Ստաբուլ

7.Ինչո՞ւ տրոհվեց Հռոմեական կայսրությունը:Քանի՞ մասի բաժանվեց այն:
Արտաքին և ներքին խնդիրների պատճառով 395 թ.կայսրությունը բաժանվեց երկու մասի՝ Արևելյան և
Արևմտյան։

8.Ե՞րբ է անկում ապրել Արևմտահռոմեական կայսրությունը։
476 թ. Արևմտահռոմեական կայսրությունը գերմանական և այլ ցեղերի հարձակումների հետևանքով թուլացավ: Կայսրության տարածքում հաստատված գերմանական ցեղերը, ստեղծեցին իրենց պետությունները։

Ուսումնասիրություն

Հռոմեական մշակույթը
Հռոմեացիների ստեղծած մշակույթի վրա մեծ էր հունականի ազդեցությունը։ Հարուստ հռոմեացիները իրենց երեխաներին ուղարկում էին Հունաստան՝
դպրոցներում սովորելու։ Շատ հույն փիլիսոփաներ և մշակույթի գործիչներ տեղափոխվում էին Հռոմ։ Հունական օրինակով հռոմեական քաղաքներում կառուցվում էին թատրոններ։
Լատիներեն էին թարգմանվում հունական գիտական և գրական ստեղծագործություններ։ Հունական մշակույթի ազդեցությունը առավել մեծացավ հատկապես այն բանից հետո, երբ Հունաստանից մեծ քանակությամբ արվեստի գործեր տեղափոխվեցին Հռոմ։Հին Հռոմը ուներ զարգացած իրավական համակարգ։ Հռոմի ամենավաղ օրենքները գրված էին Տասներկու տախտակների վրա։ Ճարտարապետության ոլորտում հատկապես բնութագրական է քաղաքաշինությունը։ Հռոմում ծաղկում ապրեց նաև քանդակագործությունը։ Մեծ թվով քանդակներ ստեղծվում էին անհատական պատվերներով։Հռոմեական կայսրությունում է ծագել նաև քրիստոնեությունը։ Կոստանդիանոս I կայսեր 313 թ. Միլանի հրովարտակով քրիստոնյաները ստացան դավանանքի ազատություն։ Հետագայում քրիստոնեությունը դարձավ պաշտոնական կրոն։ Կայսրության խոշոր քաղաքներում՝ Ալեքսանդրիա, Հռոմ, Կոստանդնուպոլիս, Երուսաղեմ, Անտիոք, ստեղծվեցին եպիսկոպոսություններ, որոնց առաջնորդները ստացան պատրիարք
տիտղոսը։ Իսկ Հռոմի և Ալեքսանդրիայի պատրիարքները կոչվում էին նաև պապեր։

Հռոմեական քաղաքակրթության ազդեցությունը ժամանակակից աշխարհի վրա
Մարդկությունը մինչ օրս օգտվում է հռոմեացիների կողմից ստեղծված քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից։ Հին հռոմեացիների հայտնի հայտնագործություններից էր բետոնը։ Այդ շինանյութը լայնորեն օգտագործվում էր Հռոմեական պետությունում և թույլ էր տալիս ամուր և վիթխարածավալ շինություններ կառուցել։ Հռոմեացիները գլադիատորական մարտերի համար կառուցում էին հսկայական շինություններ՝ ամֆիթատրոններ։ Դրանք հունական թատրոնների կատարելագործված տարբերակներն էին և համարվում են ներկայիս ֆուտբոլային մարզադաշտերի նախատիպերը։ Ամֆիթատրոններից խոշորագույնը Հռոմի Կոլիզեումն էր, որը տեղավորում էր մոտ 60 հազար հանդիսական։Պատերազմից հաղթանակով վերադարձած զորավարների պատվին կառուցում էին ժամանակավոր հաղթակամարներ: Դրանց տակով պետք է հանդիսավոր անցնեին զորավարը, նրա զինվորները և ռազմագերիները։ Հետագայում հաղթակամարները դարձան մշտական և հռոմեական քաղաքների կարևոր
ճարտարապետական կառույցներից էին: Նոր ժամանակներում դրանց օրինակով եվրոպական շատ քաղաքներում կառուցվեցին հաղթակամարներ։ Հին Հռոմում կատարելագործեցին ջրմուղը և կոյուղին: Հռոմեացիները կատարելության հասցրին ջրանցույցների շինարարությունը։ Այն թույլ էր տալիս տասնյակ կիլոմետր հեռու վայրերից խմելու և ոռոգման ջուր բերել։Հռոմեական իրավական մտքի ձեռքբերումներից էր իրավունքի՝ որպես առանձին գիտության սահմանումը, իրավաբանի հաստատության ստեղծումը։ Արդի իրավագիտության բազմաթիվ տերմիններ, ինչպես նաև դատարանում երդվելը ժառանգվել են հռոմեական դարաշրջանից։ Հռոմեական պետության օրենքները և օրենսդրական համակարգը մեծ ազդեցություն են թողել եվրոպական և համաշխարհային իրավական համակարգի վրա։ Օրինակ՝ հռոմեացիների մոտ է առաջին անգամ օգտագործվել վետոյի իրավունք հասկացությունը։ Այն այսօր օգտագործում են
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում։ Հուլիոս Կեսարի օրոք Ք. ա. 45 թ. կատարվեց տոմարի բարեփոխում։ Նախկին լուսնային օրացույցը փոխարինվեց արևայինով։ Տարին, ըստ դրա, բաղկացած էր 365 և կես օրից։ Չորս տարին մեկ փետրվարին ավելացվում էր մեկ օր։ Հուլիոսյան օրացույցը մնաց կիրառման մեջ ընդհուպ մինչև XX դարի սկզբները։ Մինչ
օրս շատ երկրներ օգտագործում են հռոմեական ամսանունները (օրինակ՝ հուլիս, օգոստոս, հունվար և այլն): Հին Հռոմում կար օրաթերթի նախատիպը։ Մագաղաթի վրա գրում էին քաղաքի նորությունների, օրենքների, կարևոր իրադարձությունների և մարդկանց մասին։ Այդ մագաղաթները ամրացնում էին քաղաքի տեսանելի վայրերում, բաժանում հայտնի հռոմեացիներին։ Հռոմում քաղաքացիները կարող էին օգտվել կառքերից, որոնց վրա կային հատուկ սարքեր։ Դրանք հաշվում էին անցած ճանապարհը, և համապատասխան գումար էր գանձվում օգտվողից։ Այն ներկայիս տաքսիների հռոմեական տարբերակն էր։ Հռոմեացիները հակում ունեին շենքերի պատերին գրառումներ կատարելու կամ նկարելու (գրաֆիտի)։
Այն, ինչ այսօր համարվում է արվեստի ճյուղ, լայնորեն տարածված էր Հռոմում։ Քաղաքի տարբեր շինությունների պատերի գրառումները պատկերացում են տալիս հռոմեացիների առօրյա կյանքի մասին։ Կային նաև գովազդային գրառումներ։ Հռոմեական կայսրությունում հռոմեականացման
գործընթացի առավել կարևոր ուղղությունը լատիներենի ներդրումն էր։ Օրինակ՝ արդեն I դարում Գալլիայի քաղաքների բնակչության խոսակցական լեզուն գերազանցապես լատիներենն էր։
Լատինական այբուբենը հետագայում լայնորեն տարածվեց Եվրոպայում։ Մինչ օրս լատիներենը կաթոլիկ եկեղեցու արարողակարգի լեզուն է։ Միջնադարում այն նաև եվրոպական գիտության լեզուն էր։ Այսօր էլ ընդունված է գիտական տերմինները ներկայացնել լատիներենով։ Լատինական այբուբենը հիմք է դարձել աշխարհի շատ այբուբենների (օրինակ՝ անգլերենի, ֆրանսերենի, իտալերենի, գերմաներենի, իսպաներենի և այլն) համար։ Մեծ տարածում ունեն նաև հռոմեական թվերը։ Հռոմեացիները օգտագործում էին նոր դեղամիջոցներ և վիրահատական գործիքներ։ Առկա բուժման համար առանձնացված էին հատուկ կառույցներ՝ հոսպիտալներ։ Հռոմեացիները մեծ ուշադրություն էին դարձնում բնակչության առողջապահության խնդիրներին։
Հռոմեացիները կատարելության հասցրին ճանապարհաշինությունը և ստեղծեցին ճանապարհային երթևեկության կանոններ և նշաններ։ Հռոմում տարածում էին գտել նաև արագ սննդի կետերը, որտեղ մարդիկ կարող էին սնվել տեղում։ Հարուստ հռոմեացիների տանը կար նաև հատակի տաքացման համակարգ։ Այն օգտագործում էին նաև
հռոմեական բաղնիքներում։

Հռոմեական պետության վերելքը,6րդ դասարան,մարտի 17-24


Հռոմը մշտապես պատերազմներ էր մղում իր հարևանների դեմ։ Այդ պատերազմների արդյունքում Ք. ա. III դարում ամբողջ թերակղզին ընկավ Հռոմի տիրապետության տակ։
Իտալիայի նվաճումից հետո Հռոմը բախվեց Միջերկրական ծովի արևմտյան մասի մեկ այլ հզոր պետության՝ Կարթագենի հետ։ Պատճառը հարուստ Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողության հաստատումն էր: Չնայած կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալի արշավանքին՝ երկարատև պատերազմներում հռոմեացիներին հաջողվեց հաղթել կարթագենցիներին: Նրանք նվաճեցին Կարթագեն քաղաքը և ավերեցին։ Այսպիսով Հռոմեական պետությունը վերածվեց Միջերկրական ծովի արևմուտքի ամենահզոր պետության:Լուծելով Կարթագենի խնդիրը՝ հետո Հռոմը սկսեց ծավալվել դեպի արևելք, որտեղ հզոր հելլենիստական պետությունները՝ Մակեդոնիան, Եգիպտոսը, Սելևկյան տերությունն էին։ Հռոմեացիները մեկը մյուսի հետևից պարտության մատնեցին Մակեդոնիային և Սելևկյան պետությանը։
Շարունակելով իրենց առաջխաղացումը՝ հռոմեացիները պատերազմներ սկսեցին նաև Պոնտոսի և Մեծ Հայքի դեմ։ Դրանց արդյունքում Ք. ա. I դարում հռոմեացիների վերահսկողության տակ անցան ամբողջ Փոքր Ասիան, Ասորիքը և Փյունիկիան։

Հռոմեական կայսրության առաջացումն ու հզորացումը
Հսկայական նվաճումներին, երկիր մուտք գործող խոշոր ռազմավարին զուգահեռ Հռոմում որոշ զորավարներ և քաղաքական գործիչներ մեծ իշխանություն կենտրոնացրին իրենց ձեռքում։ Հենվելով իրենց բանակների վրա՝ երբեմն նրանք զավթում էին իշխանությունը։
Ք. ա. 60 թ. երեք նշանավոր զորավարներ՝ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը,
ստեղծեցին առաջին եռապետությունը։ Փաստացի նրանք էին կառավարում Հռոմը։ Սակայն նրանց միությունն անկայուն էր: Ք. ա. 53 թ. պարթևների դեմ ձեռնարկած պատերազմում Կրասոսի զոհվելուց հետո Պոմպեոսի և Կեսարի հարաբերությունները լարվեցին:
Յուրաքանչյուրը ձգտում էր մենիշխանության:Նրանց միջև Ք. ա. 49 թ. սկսվեց քաղաքացիական
պատերազմ: Պոմպեոսը սպանվեց և Կեսարը զավթեց իշխանությունը Հռոմում: Սակայն Կեսարի հակառակորդները դավադրություն կազմակերպեցին և Ք. ա. 44 թ. Ծերակույտի դահլիճում սպանեցին նրան:Կեսարի սպանությունից հետո՝ Ք. ա. 43 թ., ստեղծվեց երկրորդ եռապետությունը, որտեղ գլխավոր դերը պատկանում էր Կեսարի ազգական Օկտավիանոսին։ Հռոմում ընթացած քաղաքացիական պատերազմում հաղթեց Օկտավիանոսը։ Նա սկսեց միանձնյա կառավարել։ Աստիճանաբար ձևավորվեց նրա անձնիշխանությունը։ Ք. ա. 27 թ. նա ստացավ պատվավոր Օգոստոս («Բարձրացյալ») մականունը։ Դա ընդգծում էր Օկտավիանոսի անձը՝ որպես պետության առաջին դեմքի։ Շուտով նրան տրվեց իմպերատոր տիտղոսը, այսինքն՝ բարձրագույն զինվորական իշխանությունը։ Փաստացի պետական պաշտոնների մեծ մասը պահպանվել էր, սակայն իշխանությունը ամբողջովին կենտրոնացել էր Օգոստոսի ձեռքում։ Նրանով սկիզբ առավ Հռոմի պատմության մի նոր փուլ, որը ստացել է Վաղկայսրություն կամ Պրինցիպատ անվանումը։
Ք. հ. II դարում Հռոմեական կայսրությունը հասավ իր տարածքային ամենամեծ ընդգրկմանը։ Տրայանոս կայսրը գրավեց Դակիան (ներկայիս Ռումինիան) և Միջագետքը։ Դա կայսրության ծավալապաշտության ավարտն էր։ Դրանից հետո կայսրությունը ստիպված էր մտածել իր սահմանների պաշտպանության մասին։

Առաջադրանքներ

1.Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր պատճառը:
Պատճառը հարուստ Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողության հաստատումն էր:
2.Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը:
կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալի

3.Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը:
Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը,
4.Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն:
Ք. ա. 60 թ .Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը,

5.Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։
Ք. ա. 49 թ. սկսվեց քաղաքացիական
պատերազմ: Պոմպեոսը սպանվեց և Կեսարը զավթեց իշխանությունը Հռոմում:

6.Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։
Ժողովուրդը մտածում էին իրենց ապագայի մասին։

Մարտի 3-14, 6րդ դասարան/ Հին Հռոմ /

Վաղ Հռոմը

Հռոմեական քաղաքակրթությունը ձևավորվել է Ապենինյան թերակղզում։ Այստեղ կան ջրառատ նավարկելի գետեր, իսկ հողը բերրի է։ Բարենպաստ կլիմայական
և աշխարհագրական պայմանների շնորհիվ երկրագործությունը և անասնապահությունը վաղ ժամանակներից կարևոր տեղ ունեին բնակչության կյանքում։
Թերակղզու կենտրոնական մասում լատինական ցեղերը Ք. ա. I հազ. առաջին կեսին հիմնեցին բազմաթիվ բնակավայրեր։ Դրանցից ամենախոշորը Հռոմ քաղաքն էր։ Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրվել էր Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա Ք. ա. 753 թ.։
Սկզբում Հռոմում գոյություն ուներ արքայական իշխանություն։ Սակայն Ք. ա. VI դարի վերջերին հռոմեացիները վտարեցին վերջին արքային, և սկսվեց Հին Հռոմի պատմության հանրապետության շրջանը։

Վաղ Հռոմի սոցիալական–քաղաքական կարգը
Արքայական դարաշրջանի Հռոմում (Ք. ա. VIII–VI դդ.) հիմնականում ապրում էին երեք ցեղեր՝ լատիններ,սաբիններ, էտրուսկներ։ Նրանց տոհմերի ավագներից կազմվում էր Ծերակույտը՝ Սենատ: Այն քննարկում էր այն բոլոր հարցերը, որոնք հետո պետք է լուծվեին ժողովրդական ժողովում։ Բոլոր գործադիր պաշտոնյաները հաշվետու էին ծերակույտի առջև։ Հռոմի բնակչությունը բաժանվում էր երկու խավի՝ պատրիկների (վերնախավ, ազնվատոհմիկներ) և պլեբեյների (բառացի՝ դրսից լցված)։ Պլեբեյներն ունեին մասնավոր սեփականություն, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով, սակայն չէին կարող մասնակցել պետության կառավարմանը։ Երկարատև պայքարից հետո Ք. ա. III դարում պլեբեյները նույնպես դարձան Հռոմի լիիրավ քաղաքացիներ։ Նրանց իրավունքները հավասարեցվեցին պատրիկների իրավունքներին։ Հռոմի հանրապետությունում գոյություն ուներ ընտրովի գործադիր իշխանության ճյուղավորված համակարգ՝ մագիստրատուրա։ Գերագույն մագիստրատները երկու կոնսուլներն էին։ Նրանք ընտրվում էին մեկ տարով և ղեկավարում էին նաև բանակը։ Հռոմում կարևոր պաշտոնյա էր նաև ժողովրդական տրիբունը։ Նրա անձն անձեռնմխելի էր, և նա վետոյի (լատիներեն՝ արգելում եմ) իրավունք ուներ: Կարող էր արգելք դնել յուրաքանչյուր որոշման կամ օրենքի նախագծի վրա։ Պետության համար արտակարգ ծանր իրավիճակներում Հռոմում 6 ամիս ժամկետով ընտրվում էր արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյա՝ դիկտատոր։ Նա կարող էր այդ ընթացքում կառավարել՝ առանց հաշվի առնելու պետական մարմինների
կարծիքը։ Մագիստրատուրաներում աշխատանքը չէր վարձատրվում, քանի որ դա համարվում էր ոչ թե աշխատանք, այլ մարդուն տրված պատվավոր գործ։
Այսպիսով՝ Ք. ա. VI–III դդ. Հռոմեական պետությունում ձևավորվեց հանրապետական՝ ժողովրդավարական կառավարման համակարգ, որը գոյատևեց մինչև
Ք. ա. I դ. վերջերը։

Advertisement

Հռոմի խորհրդանիշը՝ կերակրող գայլը


Ըստ ավանդության՝ լատինական քաղաքներից մեկում արքայի դուստրը ռազմի Մարս
աստծուց ունեցավ երկվորյակ՝ Հռոմուլոսին և Հռեմոսին: Արքայի եղբայրը, վախենալով, որ երեխաները կժառանգեն գահը, որոշեց ազատվել նրանցից. դրեց կողովը և նետեց Տիբրոս գետը:
Սակայն ալիքները նրանց ափ հանեցին, էգ գայլն էլ կերակրեց: Մի հովիվ մեծացրեց
ու դաստիարակեց նրանց: Եղբայրները վրեժ լուծեցին թշնամուց: Որոշեցին հիմնել իրենց քաղաքը: Այնտեղ, որտեղ ալիքները նրանց ափ էին հանել, սկսեցին քաղաք կառուցել: Բայց վեճ
ծագեց, և Հռոմուլոսը սպանեց Հռեմոսին:
Հռոմուլոսը ավարտին հասցրեց քաղաքի շինարարությունը և իր անունով կոչեց Հռոմ:
Քաղաքի խորհրդանիշը դարձավ էգ գայլը: Տարբեր վայրերից մարդիկ եկան և բնակվեցին Հռոմում: Հրապարակում կատարվեց հանդիսավոր ծիսակատարություն. փորվեց մի փոս, և
յուրաքանչյուրն այնտեղ լցրեց իր հայրենիքից

Առաջադրանքներ

1.Որտե՞ղ և ե՞րբ է հիմնվել Հռոմ քաղաքը և ո՞ր ցեղի կողմից։
2.Ըստ ավանդության՝ ո՞վ և ե՞րբ է հիմնադրել այն։
Թերակղզու կենտրոնական մասում լատինական ցեղերը Ք. ա. I հազ. առաջին կեսին հիմնեցին բազմաթիվ բնակավայրեր։ Դրանցից ամենախոշորը Հռոմ քաղաքն էր։ Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրվել էր Հռոմուլոսի կողմից յոթ բլուրների վրա Ք. ա. 753 թ.։

3.Ի՞նչ ցեղեր էին ապրում Ապենինյան թերակղզում։
Հռոմում (Ք. ա. VIII–VI դդ.) հիմնականում ապրում էին երեք ցեղեր՝ լատիններ,սաբիններ, էտրուսկներ։

4.Ներկայացրո՛ւ ժողովրդական ժողովի դերը հռոմեացիների կյանքում:
5.Ի՞նչ էր սենատը:
6.Ովքե՞ր էին պատրիկները և պլեբեյները:
7.Ո՞ր իրավունքներից չէին օգտվում պլեբեյները:
Նրանց տոհմերի ավագներից կազմվում էր Ծերակույտը՝ Սենատ: Այն քննարկում էր այն բոլոր հարցերը, որոնք հետո պետք է լուծվեին ժողովրդական ժողովում։ Բոլոր գործադիր պաշտոնյաները հաշվետու էին ծերակույտի առջև։ Հռոմի բնակչությունը բաժանվում էր երկու խավի՝ պատրիկների (վերնախավ, ազնվատոհմիկներ) և պլեբեյների (բառացի՝ դրսից լցված)։ Պլեբեյներն ունեին մասնավոր սեփականություն, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով, սակայն չէին կարող մասնակցել պետության կառավարմանը։

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ծերակույտ — Տոհմերի ավագներից կազմված խորհուրդ։
Պատրիկ — Տոհմային ավագանու ներկայացուցիչ։
Պլեբեյ — Վաղ Հռոմում քաղաքացիական իրավունքներից զուրկ բնակչությունը։
Մագիստրատուրա — Գործադիր իշխանության մարմինների ամբողջությունը։
Լատիններ, սաբիններ, Էտրուսկներ — Հին Իտալիայի ցեղեր։
Կոնսուլ — Պետական բարձրագույն գործադիր պաշտոնյա։
Ժողովրդական տրիբուն — Պլեբեյների կողմից ընտրվող անձ, որը կարող էր
արգելափակել ցանկացած օրենքի նախագիծ։
Դիկտատոր — Սենատի կողմից արտակարգ իրավիճակներում ժամանակավորապես նշանակվող և անսահմանափակ իշխանությամբ օժտված անձ։
Իմպերատոր — Պատերազմում հաղթած զորավարին ժամանակավորապես
տրվող պատվատիտղոս։
Դոմինատ — Դիոկղետիանոս կայսեր ստեղծած միանձնյա կառավարման համակարգը։
Պրովինցիա — Նահանգ։
Գլադիատորներ — Հանդիսականների առջև նրանց զվարճանքի համար միմյանց դեմ մարտնչող ստրուկներ։ Բառացի նշանակում է «սուսերակիր»։
Հաղթակամար — Նշանավոր իրադարձության պատվին կառուցված կամարակապ դարպաս։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Պրինցիպատ — Հռոմի պատմության Վաղ կայսրության շրջանի անվանումը։
Ապենինյան թերակղզի — Թերակղզի Եվրոպայի հարավում։
Հռոմուլոս — Ըստ ավանդության՝ Հռոմի առաջին արքան։
Կարթագեն — Հնագույն քաղաք Հյուսիսային Աֆրիկայում։
Հաննիբալ — Կարթագենի նշանավոր զորավար։
Հուլիոս Կեսար — Հռոմի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից
(Ք. ա. 100–44 թթ.)։
Օկտավիանոս — Հուլիոս Կեսարի քրոջ թոռը, գահակալել է Ք. ա. 27 – Ք. հ. 14 թթ.։
Դիոկղետիանոս — գահակալել է 284–305 թթ.։
Կոստանդիանոս Մեծ — գահակալել է 306–337 թթ.։
Կոլիզեում — Հռոմի ամենամեծ ամֆիթատրոնը։

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական.
    1. սառույցի հալվելը
    2.ջրի գոլորշիանալը
    3. պղնձի սևանալը տաքացնելիս
    4.բաժակի կոտրվելը
  2. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական.
    1.ջրի եռալը
    2.արծաթի զարդի սևանալը
    3.երկաթի ժանգոտվելը
    4.կաթի թթվելը
  3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները:
    Բերե՛ք օրինակներ:

    քիմիական ռեակցիաների հատկանիշն է ջերմություն
    օրինակ
  4. Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը:

    ֆիզիկական երևույթից նոր նյութեր չեն ստացվում։
  5. Նշե՛ք ֆիզիկական երևույթի օրինակեր:

    1. սառույցի հալվելը
    4.բաժակի կոտրվելը
  6. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը:

    Որից նոր նյութեր են ստացվում։
  7. Նշե՛ք քիմիական երևույթի օրինակներ:

    2.ջրի գոլորշիանալը
    3. պղնձի սևանալը տաքացնելիս
  8. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
    Որովհետև կենցաղային աղբից կարող ենք ստանալ շատ օգտական բաներ։
  9. Ի՞նչ է մեխանիկական շարժումը:
    Երբ, որ մարմինը տեղափողություն է կատարում։
  10. Ի՞նչի նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը:
    Ափի նկատմամբ։
  11. Ի՞նչով է իրարից տարբերվում շարժումները:
    Հավասարաչափ և անհավասարաչափ
  12. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը:Ի՞նչ միավորներով է այն չափվում:

    Արագությունը ցույց է տալիս շարժում Միլ/վ սմ/վ դմ/վ մ/ժ կմ/ժ։
  13. Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:
    Ուղղությունը փողելու ժամանակ։
  14. Ի՞նչ տառով են նշանակում ուժը:
    F
  15. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
    Երբ, որ մարմինը դեֆորմացրաց է և մենք ուժ ենք գործադրում որ մարմինը ետ գա իր տեսքին։
  16. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
    դեֆորմացնելիս։
  17. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
    Նյուտոնը և կիլոնյուտոն։
  18. Ի՞նչ է մարմնի կշիռը:
    մարմնի կշիռը այն է որով մենք կարողանում ենք գետնի վրա մնալ։
  19. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
    Լուսին և արևը։
  20. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
    Այն ուժը որը մեզ երկրի վրա է ձգում։
  21. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:
    Տաքություն և սառնություն
  22. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:
    Տաք ու սառը խառնելիս։
  23. Ջերմաչափի ի՞նչ տեսակներ գիտես:
    Ելեկտրոնական , երկաթե, սնդիկ։
  24. Ինչպե՞ս պետք է օգտվել բժշկական ջերմաչափից:
    Պետք է տափ տալ հետո դնել թևի տակ և հինգ րոպե սպասել հետո հանել և նայել։
  25. Ո՞ր երևույթներն են կոչվում հալում և պնդացում:
    Հալում երբ, որ մարմինը տաքության շնորհիվ հալում է։
    Պնդանալ երդ, որ մարմինը սառնություն շնորհիվ պնդանում է։
  26. Ո՞ր մեծություն է կոչվում եռման ջերմաստիճան:
    100ց
  27. Ինչու՞ է Արեգակը համարվում Երկրի վրա կյանքի և ջերմության գլխավոր աղբյուրը:
    որովհետև նա մեզ տալիս է ջերմասիճան և էներգիա։
  28. Վառելանյութի ի՞նչ տեսակներ գիտես:
    նաֆթ բենզին ածուխ ձութ։
  29. Կա՞ն արդյոք Երկրի ընդերքում ջերմային էներգիայի այլ աղբյուրներ:
    Տաք աղբյուրներ, գեզերներ։
  30. Ե՞րբ են մարմինները համարվում էլեկտրականացված :
    Երբ որ մարմինը իրեն ձգում է կամ վանում է ուրեմն էլեկտրականացված են։
  31. Ինչպե՞ս են պարզում մարմինների էլեկտրականացված լինելը:
    էլեկտրացույցի շնորհիվ։
  32. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
    25 սմ
  33. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։
    Եղջերաթաղանթ
    Ծիածանաթաղանթ

    Ծիածանաթաղանթ մեզ օգնում է գույները լավ տեսնել։
    Բիբ

    Բիբը իր մեջ մտնող լույսի քանակը կառավարում է:
    Ցանցաթաղանթ

    Ցանցաթաղանթը մեզ օգնում է տեսնել մրմնի ճիշտ ձևը։
  34. Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։
    Օկտագործում են ոսպյակներ։
  35. 4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։
    Պետք է պահպանել տեսողության հիգենան։
  36. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։
    Ճառագայթներով։
  37. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։
    Նյուտոնը
  38. Ի՞նչ է բջիջը։
    Բջիջը մասնիկն է։
  39. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
    Ջրածին, ասխածին, թթվածին,ազոտ։
  40. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
    Բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
  41. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Բջջաթաղանթը մեզ պաշտպանում է բակտերյաներից։
  42. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։
    Կենդանիներ չեն տարբերում գույները։
    Մեղուները տեսնում են դեղին և կապույտ գույները և ուլտրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն տեսնում կարմիր գույնը։
    Ձկները տեսնում են մենակ մոտ հեռավորության վրա։
  43. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։
     Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
  44. Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։
    Եթե օրինակ դեղին ապակի է իր վրա ընկնող բոլոր գույները կլանվում են բացի դեղինից։
  45. Ի՞նչից է կախված թափանցիկ մարմիների գույնը։
    Իր վրա ընկնող բոլոր գույները բեկվում են։
  46. Ի՞նչ է հյուսվածքը։
    Բջիջները եթե ունեն նույն չափը ձևը դրանք կոչվում են հյուսվածքներ։
  47. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։
    գոյացնող
    Ծածկող
    Փոխադրող
    Հիմնական։Մեխանիկական հյուսվածքը։
  48. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
    էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
  49. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
    Մեխանիկական հյուսվածքը։

Մայրենի, 6-րդ դասարան

Դաս, օդ, երես բազմիմաստ  բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:

Սա թոխ քեզ դաս լինի։
Այսօր մենք ունենք վեց դասաժամ։
Մոլորակում օդ չկա։
Աղվերանում օդը շատ սուր է։
Այս մի երեսը շատ սուր է։
Իմ երեսի վրա կա բշտիկ։

2․ Տրված նախադասությունները լրացրո՛ւ:
Միայն արմատով, առանց ածանցի, կազմված բառերը կոչվում են պարզ:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր:
Բարդածանցավոր են այն բառերը, որոնք կազմված են երկու արմատ և մեկ ածանց:

3․ Կարդա առակը։
Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրու անուղղակի։
Գրի՛ր՝ ո՞րն է առակում արտահայտված գաղափարը:

Մի մարդ երջանիկ էր ապրում իր կյանքը: Միշտ ժպտում էր, ծիծաղում էր, ոչ ոք երբևէ նրան տխուր չէր տեսել: Երբեմն-երբեմն մարդիկ հարցնում էին, թե Ինչպե՞ս է, որ նա երբեք չի տխրում: Ինչպե՞ս է կարողանում միշտ ուրախ լինել: Ո՞րն է նրա երջանկության գաղտնիքը:
Այդպիսի հարցերին մարդը սովորաբար պատասխանում էր, որ Կար ժամանակ, որ նա էլ էր ձեզ նման տխուր: Եվ նա հանկարծ գլխի ընկավ. բայց չէ՞ որ դա նրա ընտրությունն է, նրա կյանքը:  Եվ այդ ընտրությունը նա անում է ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե: Եվ այդ պահից ամեն անգամ արթնանալիս նա հարցնում է իրեն, թե ի՞նչ է ընտրում այսօր՝ տխրությո՞ւն, թե՞ ուրախություն:
Եվ ամեն անգամ ստացվում է այնպես, որ նա ընտրում է ուրախությունը:

4․Վերականգնիր հնչյունափոխված բառը և գրի՛ր՝ ինչ հնչյունափոխութուն է կատարվել։
ձնոտ-ձյուն յու-ն սղվել է
գնդակ-գունդ ու-ն սղվել է
ճահճուտ-ճահիճ ի-ն սղվել է
բուրավետ-բույր յ-ն սղվել է
կուրանալ-կույր յ-ն սղվել է
պատժել-պատիժ ի-ն սղվել է
տնակ-տուն ու-ն սղվել է
բազկաթոռ-բազուկ ու-ն սղվել է
աշխուժություն-աշխույժ յ-ն սղվել է
գլխարկ- գլուխ ու-ն սղվել է
ծաղկաման- ծաղիկ ի-ն սղվել է

5․ Ընդգծի՛ր նախադասությունների ենթականերն ու ստորոգյալները։

Արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը:
Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը։
Ոչ ոք չէր ուզում բան ասել։
Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում։
Այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունըՄակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը։

6․ Գրի՛ր առակի գաղափարը․
Աստվածը մարդուն ծեփեց կավից: Նրա մոտ մնացել էր չօգտագործած մի կտոր։
— Էլ ի՞նչ կուզեիր՝ ծեփեի քեզ համար,- հարցրեց Աստվածը:․
— Երջանկություն ծեփիր ինձ համար,- խնդրեց մարդը:
Ոչինչ չպատասխանեց Աստված. այլ կավի մնացորդը դրեց մարդու ափի մեջ։

Ամեն մարդ պետք է իր որոշումը ունենա։

19.05.25

Առաջին օրը դպրոցում։ Վիլյամ Սարոյան

Կարդա պատմվածքը։ Անծանոթ բառեռերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր։
․ Որքան հնարավոր է համառոտ վերապատմի՛ր պատմվածքը։

Պետք է ամե ինչի մեջ լավը գտնենք և ես հորինեցի մի դարձվածք վատը բաց թող լավը բռնիր։

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ՝ բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին՝ դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ-առողջ է, ոչ ոք չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը՝ նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ով է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին՝ նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու նրա աչքերում արցունքներ երևացին:

20.05.25

9․ Ընդգծի’ր նախադասության գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը։
Առանձնացրու պարզ և բարդ նախադասությունները․

Երեխանվախենալով շնից, մտավ մոտակա տունը։
Այդ տունը վաղուց է կանգնած անտառի մեջ, և ես նրան հիշում եմ դեռ մանկությունից։
Փոշոտ խճուղին, ինչպես մի գորշ ժապավեն, օձապտույտ ոլորումներով, իմ ծննդավայրից վազում է դեպի Սևան։
Դու գնացիր, և ես մոռացա քեզ։

10․ Ո՞ր բառը տեղադրես, որ ճիշտ լինի։

  • Արևը վաղուց թեքվել էր դեպի մայրամուտ, և մութն էլ քիչ-քիչ ընկնում էր, ………… դաշտում դեռ աշխատող գեղջուկներ կային:

1) քանի որ

2) քանի դեռ

3) բայց և այնպես

4) ինչքան էլ

  • Ծանր ժամանակներից ի վեր թեև շատ բան էր փոխվել մեր կյանքում, ……………………….. մայրիկիս սրտում վախ կար վաղվա օրվա հանդեպ:

1) այնուամենայնիվ
2) քանզի
3) ուստի
4) ուրեմն

11․ Առակը փոխադրիր 5 նախադասությամբ։

Կային-չկային երկու ընկերներ կային: Մի պահ նրանք վիճեցին միմյանց հետ, և նրանցից մեկը մյուսին ապտակեց: Վերջինս, ցավ զգալով, բայց ոչինչ չասելով՝ գրեց ավազի վրա. «Այսօր իմ ամենամոտ ընկերն ինձ ապտակեց»:
Նրանք շարունակեցին քայլել և գտան մի օազիս, որտեղ որոշեցին լողալ: Նա, ով ապտակ էր ստացել, քիչ էր մնում՝ խեղդվեր, բայց ընկերը փրկեց նրան: Երբ նա ուշքի եկավ, գրեց քարի վրա. «Այսօր իմ ամենամոտ ընկերը փրկեց իմ կյանքը»:
Նա, ով ապտակել էր ընկերոջը և ով նաև փրկել էր նրա կյանքը, հարցրեց.
— Երբ ես քեզ նեղացրել էի, դու գրել էիր ավազի վրա, իսկ հիմա դու գրում ես քարին, ինչո՞ւ:
Ընկերը պատասխանեց.
— Երբ որևէ մեկը նեղացնում է մեզ, մենք պետք է այն գրեք ավազի վրա, որպեսզի քամիները կարողանան ջնջել այն:
Բայց երբ որևէ մեկը մեզ լավություն է անում, մենք պետք է այն փորագրենք քարի վրա, որպեսզի ոչ մի քամի չկարողանա ջնջել այն մեր հիշողությունից:
Սովորի՛ր գրել վիրավորանքը ավազի վրա, իսկ ուրախությունը՝ փորագրել քարի վրա:

12․  Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել
դ) համաձայնության գալ

13․ Դո՛ւրս գրիր բայերըը։

− Ի՞նչ զրույց, մի՛ ասա էդպիսի բան, մի՛ հավատա էդ մարդու պատմություններին,− խնդրեց ընկերս։

Ալագյազի լանջի ամենաբարձր գյուղերից մեկում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դաշտը, ապրում էր քեռի Թորոսը։

Ես և ընկերս նստել էինք քարին, հիանալով դաշտի գեղեցկությամբ, փորձում էինք գտնել ծանոթ գյուղերը։

Առավոտյան սարից նորից զով քամի կփչեր, ողջ դաշտը ողողված կլիներ արևի լույսով։

Օդը ջինջ լիներ և թափանցիկ. արևի տակ նորից փայլփլեին ցորենի հատիկներն ու թեփը, ոսկեգույն փոշու հետ խառնված ցորենը կանայք մաղեին և օրորվեին։

Մեր գլխավերևը՝ բլրակի հետևից, պիտի լսվեր մի ձայն՝ «հոլե՜, հոլե՜…», ու մեկը պիտի սուլեր։