Մի գարնան առավոտ ես պատուհանից նայեցի և տեսա, որ իմ ընկերները` Հովհաննեսը և Դավիթը, խաղում էին ֆուտբոլ, և ես վազելով իջա բակ և մի քիչ խաղացինք , հանկարծ գնդակը կորավ։ Մենք գնացինք գնդակը ման գալու։ Մենք տեսանք սև դուռ, փորձեցինք վերցնել, բայց ընկանք և տեսանք, որ գնդակը ծակվել էր։ Մենք տեսանք դուռ, փորձեցինք բացել, բայց չստացվեց։ Մենք հրեցինք դուռը և այն բացվեց։ Մենք տեսանք մի գեր մարդու, այդ մարդը մեզ ասաց, որ մի ձև կա դուրս գալու․ պետք է հանելուկներ գուշակենք և ասաց , որ մեզ կնվիրի գնդակ։ Մենք գուշակեցինք հանելուկները և դուրս եկանք ու հայտնվեցինք մեր բակում ։